Հրաչ Բաբայանը Հայաստանի հավաքականի 29-րդ օլիմպիականն է
ՍպորտՌիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով:
Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»:
20-ամյա հրաձիգը հանդիսանում է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: