Լիտվան, Լատվիան և Էստոնիան մտադիր են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ՆԳՆ ղեկավարության դեմ Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնը ցնցում են առաջացրել Մարոկկոյի միջազգային կինոփառատոնում Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում Այս մրգի պատճառով մարդիկ հայտնվում են վիրաբույժի դանակի տակ. ինչո՞ւ է ձմռանը վտանգավոր խուրման ուտելը Բժիշկը թվարկել է այն ապրանքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր ամանորյա սեղանին Լավագույն սուրբծննդյան տոնավաճառները ԱՄԷ-ում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին (տեսանյութ) Լույս չի լինելու․ հասցեներ Թույլ ձյուն կտեղա. եղանակը դեկտեմբերի 2-ից 6-ը Համայնքային ոոստիկանները մետրոյի տարածքում ձերբակալել են անչափահաս տղայի նկատմամբ ոտնձգություն կատարած կասկածյալին «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սպարտակ»-ին 

Դեսպան լինելու առավելությունը…

Վերլուծական

Կարծում ենք՝ կհամաձայնեք այն մտքի հետ, որ մեր երկրում իրեն սպառած ինստիտուտներից մեկն էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, ուր ամեն տարի հայ չինովնիկները ստիպված են լինում հայտարարագրեր ներկայացնել սեփական ունեցվածքի մասին ու իբր հաշիվ տալ պետությանն ու հասարակությանը` ունեցած եկամուտների վերաբերյալ:

Միգուցե միտքը վատը չէ. ի վերջո ցանկացած քաղաքակիրթ երկրում էլ կա նմանատիպ վերահոսկողական մեխանիզմ, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ, եթե ասենք նույն Եվրոպայում չինովնիկների կողմից տրամադրվող տեղեկությունները հիմնականում հավաստի են, ու քչերի մտքով կանցնի կասկածել, ապա Հայաստանում, մեղմ ասած, ոչ բոլորն են հակված հավատալու այն թվերին, որոնք ամրագրված են լինում համապատասխանների կողմից հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերում. իրական ցուցանիշները, որպես կանոն, տասնյակ անգամներ գերազանցում են պաշտոնապես հայտարարագրվածներին:

Հանրահայտ է, որ արդեն մի քանի տասնօրյակ է, ինչ Հայաստանի հանրապետությունը փորձում է անցում կատարել խնայողական ռեժիմի՝ պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հայտարարած հակակոռուպցիոն պայքարով. կրճատվում են մեքենաներ, փոխնախարարներ, միջին օղակի աշխատակիցներ և այլն:

Ինչպես հուշում է առողջ տրամաբանությունը, սակայն, նմանատիպ միջոցառումները պետք է որ ամենևին էլ չսահմանափակվեն Հայաստանի սահմաններով, ու միջոցառումների այս կոմպլեքս ծրագիրը պետք է տարածվի նաև ասենք նույն դեսպանատների, օտարերկրյա հայկական ներկայացուցչական մարմինների, մասնավորապես՝ դեսպանատների ու դրանց ղեկավարների վրա, քանի որ, եթե չենք սխալվում, դեսպանատները ևս ֆինանսավորվում են ՀՀ պետբյուջեից: Ու, Ինչպես կարելի է համոզվել, ասենք, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Յուրի Վարդանյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նեկայացրած սեփական եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրից, վատ չէր լինի, եթե հակակոռուպցիոն ու խնայողական միջոցառումների լուսաստվերը տարծվեր նաև հայ դեսպանների վրա…

Այսպես՝ դիցուք Վարդանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2015-ին ավելի քան 173 հազար դոլարով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Դեսպանը նույն տարում 200 հազար դոլար փոխառություն է տվել: Յուրի Վարդանյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 3.35 միլիոն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 3.35 միլիոն դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար: Պակաս խոսուն չեն նախորդ տարիների հայտարարագրերը. Վարդանյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 առանձնատուն, հողին ամրակայված անշարժ գույք: Ավելին՝ ունի 5 ավտոմեքենա՝ բոլորն էլ արտասահմանյան հարգի մակնիշների ու պատկառելի արժողության: Դեսպանը նախորդ տարի եկամուտ է ստացել աշխատավարձից, որը կազմել է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար:

Եթե նկատել եք, ՀՀ կառավարությունն իր հակակոռուպցիոն միջոցառումներում բավական մեծ տեղ է հատկացնում հատկապես ավտոմեքենաների կրճատմանը. այնպիսի տպավորթյուն է, թե այս երկրում այլևս խնդիրներ չկան, ծակուռներ չկան, միայն պազիկներն էին խանգարոմ դեպի պայծառ ապագա մեր երթին: Կարծում ենք, սույն ենթատեքստից ելնելով՝ վատ չէր կինի, եթե ասենք նույն կառավարությունը որոշեր ու հարկադրաբար կրճատել տար նույն Յուրի Վարդանյանի 5 ավտոմեքենաներից գոնե 3-ը: Ճիշտ է՝ դրանք միգուցե պետական սեփականություն չեն, բայց գոնե այսկերպ տպավորություն կստեղծվեր, թե Վարդանյանը ևս, որպես պետական ապարատի մի մասնիկ, գոնե ինչ-որ կերպ մասնակից է դառնում համապետական հակակոռուպցիոն միջոցառումներին:

Վստահ ենք՝ սույն պայքարը ամենևին էլ չպետք է սահմանափակվի հայաստանյան սահմաններով ու պետք է վերաբերի նաև օտարերկրյա ներկայացուցչական մարմիններին ու դեսպանատներին, որոնք, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են պետական բյուջեից: Թո՛ղ գոտիները ձգեն նաև դեսպանատներում. ինչո՞վ են դեսպաններն առավել տեղական չինովնիկներից. ոչնչով…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լիտվան, Լատվիան և Էստոնիան մտադիր են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ՆԳՆ ղեկավարության դեմՀատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայիցՄոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնը ցնցում են առաջացրել Մարոկկոյի միջազգային կինոփառատոնում Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում Այս մրգի պատճառով մարդիկ հայտնվում են վիրաբույժի դանակի տակ. ինչո՞ւ է ձմռանը վտանգավոր խուրման ուտելը Բժիշկը թվարկել է այն ապրանքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր ամանորյա սեղանին Լավագույն սուրբծննդյան տոնավաճառները ԱՄԷ-ում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին (տեսանյութ) Լույս չի լինելու․ հասցեներԹույլ ձյուն կտեղա. եղանակը դեկտեմբերի 2-ից 6-ը Համայնքային ոոստիկանները մետրոյի տարածքում ձերբակալել են անչափահաս տղայի նկատմամբ ոտնձգություն կատարած կասկածյալին «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սպարտակ»-ինՔրիստոս մարդու կյանքում ներկա է, Քրիստոսի ներկայությունը փոխում է մարդու կյանքը. վարդապետ Զարգարյան «Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղն ընդհատվել է. «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստը ուշագնաց է եղելՊուտինը նոր պահանջ է մտցրել վարորդների համար Արամ Ա-ն քննարկել է Լիբանանը, Հայաստանը, Սփյուռքը, տարածաշրջանը հուզող հարցերն ու մարտահրավերները Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ․ Ասադը՝ Իրանի ԱԳ նախարարին Վրաստանի Առաջին ալիքի արտակարգ հայտարարությունը Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ Սարուխանյան Սիրիայի և Իրանի հետ սահմանները կփակվեն Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավորՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում․ Իշխան Սաղաթելյան«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն Թբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակ Ռուսաստանի Դաշնության 2025 թվականի բյուջեի 40 տոկոսը կուղղվի պաշտպանական ծախսերին Բաքվի բարբարոսական վարչախումբը լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչներին. Վարդան Ոսկանյան Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին այսօր փակ են եղել, հիմնական խնդիրը հացի ապահովումն է Միրզոյանը մեկնում է Նիդերլանդներ․ կմասնակցի ՄՔԴ պետությունների վեհաժողովի նիստին Ամենայն հայոց սուտասանը եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն. Ռուբեն Մելիքյան Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն, ինչի մասին քչերը գիտեն․ Մեսրոպ Առաքելյան Վերին Լարսը փակ է արդեն 5-րդ օրը. 863 հայկական բեռնատար սպասում է հերթում Հայտնաբերվել է ատրճանակով շրջող անչափահաս Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան ՀՀ ԱԳՆ–ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ անցնող շաբաթվա ընթացքում Ֆինլանդիա կատարած այցը Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատար Վրաստանի իշխանությունները կխոսեն միայն ԱՄՆ նոր վարչակազմի հետ75 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը Ռուսաստանյան և սիրիական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծում են ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Իդլիբը52-ամյա Սոֆյա Վերգարան՝ լողազգեստով (լուսանկար)Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբԶովունիում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենադիտված