Էդ վերջում շատ եք խոսում էսօր ոնց որ. վարչապետը դիտողություն արեց
ՔաղաքականԱյսօր Կառավարության հերթական նիստում, երբ ամբիոնի մոտ էր ՀՀ ԿԱ վարչության պետ Արման Սահակյանը և կառավարությանն էր ներկայացնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 2016 թվականի մայիսի 18-ին կայացած քննարկման արդյունքում որոշված կրճատվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց նիստի ընթացքում անընդհատ խոսոողներին. «Էդ վերջում շատ եք խոսում էսօր ոնց որ»,- բարկացավ Հովիկ Աբրահամյանը:
Նկատենք, որ ըստ դասավորության՝ «վերջում» նստում են կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը և նիստի այլ մասնակիցներ:
Կառավարության ղեկավարի դիտողությունից առաջ բուռն զրուցում էին հատկապես քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը: