Կարծում եմ` արդեն բավական է. Մեսսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին
ՍպորտԱրգենտինայի հավաքականի և կատալոնայան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո հայտարարեց հավաքականը լքելու մասին:
«Սա վերլուծություն անելու շատ բարդ պահ է: Առաջինը, ինչ գալիս է մտքիս, հավաքականում ելույթները ավարտելն է: Ինձ համար Արգենտինայի հավաքականում ելույթները ավարտված են: Սա օգտակար կլինի բոլորին, և դա բոլորն են ցանկանում: Նրանք չեն բավարարվում եզրափակչին մասնակցելով, մենք` նույնպես: Ցավոք, չկարողացանք հաղթել: Կարծում եմ`արդեն բավական է: Մեծ ցավ եմ ապրում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Ole-ն: