ՀՅԴ-ն խոր մտահոգությամբ հետևում է Սիրիայում վերջին օրերի իրադարձություններին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ին Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Լույս չի լինի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի ՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ ԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում, ԵՄ-ի հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի հեռանկար Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան Աբրահամյան Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր 

Երվանդ Զախարյանի տրամաբանական հետնորդը

Վերլուծական

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ամենաքննակրկվող թեմաներից մեկը՝ վերաբերող երկրի տնտեսական կյանքին, էլեկտրաէներգիայի սակագների իջեցումն է, ինչից, ըստ երևույթին, իշխանությունները փորձեցին իսկական շոու սարքել՝ իբր հանրությանն ապացուցելու, թե մի մեծ գործ են անում, սակագին են իջեցնում. տեղյակ են ժողովրդի դարդուցավին, պատրաստ են մարդկանց «դարդին դարման անել»:

Չհասկանալու համար այս թատերական ներկայացման ողջ կեղծավորությունն ու դատարկությունը, սակայն, պետք է առնվազն վերջին հիմարը լինել, քանի որ նույնիսկ առաջին դասարանի երեխայի համար էլ պարզ է՝ մի մեծ բան չեն անում, երբ միանգամայն արհեստականորեն 48 դրամ դարձրած սակագինը մի քանի կոպեկով ստիպված էժանացնում են՝ վախենալով մարդկանց ռեակցիայից (գազի գինը ՌԴ-ն էժանացրել էր, ինչին ի պատասխան, ուզած-չուզած, պետք է որոշակի էժանացման գնային):

Այն, որ Հայաստանի ամենայուղոտ պաշտոններից մեկը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնն է, առանձնակի ապացույցների կարիք չի զգում: Սրա պատճառը, թերևս, ոլորտում տարիներով արմատացած չարաշահումներն ու կոռուպցիան է, որ անաշխատ եկամտի աղբյուր է դարձել հատկապես այս ոլորտը համակարգող նախարարների համար. քանի կար, Երվանդ Զախարյանն էր օգտվում կյանքի բարիքներից՝ այդպես էլ լուծում չտալով ոլորտի խնդիրներին, հիմա էլ Սուրեն Յոլյանին են բերել այս պաշտոնին՝ իբր ինչ-ինչ բարեփոխումներ անելու խոստումով:

Ինչպես համապատասխան ուսումնասիրություններն են փաստում, Յոլյանն այստեղ շատ անելիքներ ունի. հեղինակավոր կազմակերպություններից մեկի կատարած անկախ դիտարկումը ցույց է տվել, որ չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, սակայն Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը շարունակում է ամենաբարձրերից մնալ:

Ինչպես պարզաբանում են համապատասխան մասնագետները սույն ուսումնասիրությունում՝ այս ամենը հետևանք է էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների, էլեկտրաէներգիայի վարձերը չվճարելու, անպատասխանատու գնային քաղաքականության (չի բացառվում, որ ներկայիս սակագների պայմաններում կոռուպցիայի հետևանքով բնակչության կրած կորուստները կազմեն տարեկան առնվազն 250 միլիոն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը հոսելու է պետական կոռումպացված պաշտոնյաների գրպանները): Այսինքն՝ ստացվում է նույն պատկերը, ինչ բոլոր ոլորտներում է. արտոնյալները, ի հաշիվ հասարակների, պարարտանում են՝ առանց դույզն ինչ մտածելու այդ ամենի հետևանքների մասին:

Պետք է ենթադրել, որ Յոլյանը, նախքան սեփական պաշտոնը ստանձնելը, գոնե որոշակիորեն պետք է որ տեղյակ լիներ այն բոլոր խնդիրների մասին, որ ներսից ուտիճի պես քրքրում են համակարգն ու հստակ պլան ունենար՝ հարցերը կարճ ժամանակահատվածում կարգավորելու համար:

Դատելով, սակայն, այն բանից, որ սույն չինովնիկն առանձնապես աչքի չի ընկնում յուր նախաձեռնողականությամբ ու չի շտապում կտրուկ շարժումներ անել՝ դեռևս, ըստ էության, չունենալով վերադասի թույլտվությունը, կարելի է հաստատ ասել՝ իրականում ոչ մի բարեփոխումների էլ չի գնալու ու շարունակողն է լինելու իր անփառունակ նախորդի՝ Զախարյանի թալանչիական քաղաքականության, որը տարիներով ծծեց-քամեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը՝ կանգնած լինելով կոռուպցիոն բուրգի ամենավերևում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՅԴ-ն խոր մտահոգությամբ հետևում է Սիրիայում վերջին օրերի իրադարձություններին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ինԱննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺԼույս չի լինիՆոր նշանակում Երևանի քաղաքապետարանում Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի ՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում, ԵՄ-ի հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի հեռանկարԻ՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան ԱբրահամյանՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Հայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտքԿարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու«Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ էՀայաստանում սպասվում են թույլ տեղումներԼիտվան, Լատվիան և Էստոնիան մտադիր են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ՆԳՆ ղեկավարության դեմՀատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայիցՄոնիկա Բելուչին եւ Թիմ Բյորթոնը ցնցում են առաջացրել Մարոկկոյի միջազգային կինոփառատոնում Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում Այս մրգի պատճառով մարդիկ հայտնվում են վիրաբույժի դանակի տակ. ինչո՞ւ է ձմռանը վտանգավոր խուրման ուտելը Բժիշկը թվարկել է այն ապրանքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր ամանորյա սեղանին Լավագույն սուրբծննդյան տոնավաճառները ԱՄԷ-ում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին (տեսանյութ) Լույս չի լինելու․ հասցեներԹույլ ձյուն կտեղա. եղանակը դեկտեմբերի 2-ից 6-ը Համայնքային ոոստիկանները մետրոյի տարածքում ձերբակալել են անչափահաս տղայի նկատմամբ ոտնձգություն կատարած կասկածյալին «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սպարտակ»-ինՔրիստոս մարդու կյանքում ներկա է, Քրիստոսի ներկայությունը փոխում է մարդու կյանքը. վարդապետ Զարգարյան «Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղն ընդհատվել է. «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստը ուշագնաց է եղելՊուտինը նոր պահանջ է մտցրել վարորդների համար Արամ Ա-ն քննարկել է Լիբանանը, Հայաստանը, Սփյուռքը, տարածաշրջանը հուզող հարցերն ու մարտահրավերները Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ․ Ասադը՝ Իրանի ԱԳ նախարարին Վրաստանի Առաջին ալիքի արտակարգ հայտարարությունը Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ Սարուխանյան Սիրիայի և Իրանի հետ սահմանները կփակվեն Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավորՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում․ Իշխան Սաղաթելյան«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն Թբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակ Ռուսաստանի Դաշնության 2025 թվականի բյուջեի 40 տոկոսը կուղղվի պաշտպանական ծախսերին Բաքվի բարբարոսական վարչախումբը լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչներին. Վարդան Ոսկանյան Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են
Ամենադիտված