Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Վրաստանի նախագահին Աննա Հակոբյան, արի` ես քեզ կրթեմ. արցախցի պապիկ (տեսանյութ) Բա որ չենք կռվել, այդքան զոհը ոնց տվեցինք. արցախցի տատիկը` Խաչատուր Սուքիասյանին (տեսանյութ) Քաղաքացիները՝ ընդդիմության խոստացած իշխանափոխության մասին․ հարցում (տեսանյութ) Ձերբակալված դատավոր Գաբրիելյանի հետ նաև օգնականն է ձերբակալվել Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի Արևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Քիմ Քարդաշյանին կողոպտող տղամարդը դատարանում զղջացել է կատարածի համար Ֆլիկը պատասխանել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հարցին Պորտուգալիայում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը (տեսանյութ) Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան 

Զոհված զինվորի ծնողներին վիրավորած «Աստղիկ» ԲԿ-ի աշխատակիցները հեռացվեցին աշխատանքից. տնօրինությունը ներողություն է խնդրում (տեսանյութ)

Տեսանյութեր

Երեկ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակեց, որ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի ծնողներին, մեղմ ասած, վատ վերաբերմունք են ցուցաբերել։ Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն ունի երակների վարիկոզ լայնացում, և նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Նրանք երեկ դիմել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, ներկայացնելով Պաշտպանության նախարարության տված տեղեկանքն առ այն, որ վերջիններս կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից։

ԲԿ-ում նրանց արհամարհել ու մերժել են՝ հորդորելով հերթագրվել ու սպասել մինչև հոկտեմբեր։ Աշխատակիցներն անգամ չեն ստուգել հիվանդին՝ տեսնելու միգուցե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, և անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն։ Բժշկական կենտրոնի աշխատակցուհին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին միաժամանակ «խորհուրդ» է տվել դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ այս պահին պետպատվերի շրջանակում տեղեր չունեն։ Զոհված զինծառայողի ծնողները վրդովված, վիրավորված դուրս էին եկել ԲԿ-ից և գնացել «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրանց շատ ջերմ ընդունել էին և նշանակել հաջորդ այցի օրը։ 

Այսօր արդեն «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, ներողություն խնդրեցին զոհված զինծառայողի ծնողներից՝ իրենց աշխատակիցների վատ պահվածքի ու վերաբերմունքի համար։ Ասատուր Ասատրյանը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նման բան է տեղի ունեցել իրենց բժշկական կենտրոնում։ Նա տեղեկացրեց, որ միջադեպի մասնակիցներից երեքը, անմիջապես հեռացվել են աշխատանքից։ Աշխատանքից հեռացվել է նաև անվտանգության աշխատակիցը, ով զինվորի հորը՝ Աբրահամ Աբրահամյանին վիրավորել էր, ասելով՝ «գնա Կիսաբաց լուսամուտներ, քո տեղն էնտեղ ա»։ 

Այս ամենից հետո ԲԿ-ի տնօրենը խնդրեց Աբրահամ Աբրահամյանին՝ կնոջը տեղափոխել իրենց մոտ, իրենք ամեն ինչով կապահովեն, անվճար վիրահատությունը, լյուքս դասի հիվանդասենյակը, որպեսզի ոչ մի բանի կարիք չլինի՝ այդպիսով շտկելով իրենց աշխատակիցների երեկվա պահվածքը։ Զինվորի հայրն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և ասաց, որ չի ցանկանում, որ իր պատճառով մարդիկ աշխատանքից զրկվեն։ Բայց, ամեն դեպքում, աշխատակիցներն արդեն հեռացված են։ Ռոբերտ Աբրահամյանի մայրն այսօրվանից հիվանդանոցում կմնա, համապատասխան գործընթացներ կիրականացվեն, որից հետո լավագույն մասնագետը կիրականացնի վիրահատությունը։ 

Հ.Գ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ևս ներողություն խնդրեց զոհված զինծառայողի ծնողներից, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները նման վարքագիծ են դրսևորել։

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։

Քրիստինա Աղալարյան

Երեկվա միջադեպը

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Վրաստանի նախագահին Աննա Հակոբյան, արի` ես քեզ կրթեմ. արցախցի պապիկ (տեսանյութ) Բա որ չենք կռվել, այդքան զոհը ոնց տվեցինք. արցախցի տատիկը` Խաչատուր Սուքիասյանին (տեսանյութ) Ուկրաինան հայտարարել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ նոր բանակցությունների մասինՔաղաքացիները՝ ընդդիմության խոստացած իշխանափոխության մասին․ հարցում (տեսանյութ) Ձերբակալված դատավոր Գաբրիելյանի հետ նաև օգնականն է ձերբակալվելՍպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի Դուա Լիպան սկանդալի կենտրոնում. մեկ լուսանկար՝ հազարավոր քննադատություններԵվրոպական առաջնորդները հրաժարվել են մայիսի 9-ին մեկնել Կիև․ PoliticoԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Քիմ Քարդաշյանին կողոպտող տղամարդը դատարանում զղջացել է կատարածի համարՖլիկը պատասխանել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հարցին Պորտուգալիայում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը (տեսանյութ) Իսպանիայում հայտարարել են, որ էլեկտրացանցերի օպերատորը տեղյակ էր անջատման վտանգի մասինԱրագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան Կարևոր փուլ՝ հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության համար. երկու երկրների ազգային գրադարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆա պարզապես պետք է լռեր․ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ ունեցած վիճաբանության մասին Իրանը համաձայնել է հանդիպել «ԵՄ եռյակի» հետԱրման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին․ ընդգծվել է խաղաղ համագործակցության կարևորությունը Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով Հայաստանում «Համբալի, ... վրեդ, քեզ մեծ բանի տեղ ես դրել..»․ Ավինյանն արդարացնում է իր թաղապետին (տեսանյութ) Պուտինն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի պատմական հիշողության հարցերով հանձնաժողովՌիհաննան զարմացրել է բոլորին բանանի կերպարովԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը (տեսանյութ) Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհՈւկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջին փուլում․ ԹրամփՉեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները. «Արսենալ»-ՊՍԺ Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Բեռլինում «Անմահ գնդի» երթի ժամանակ արգելել են գեորգիևյան ժապավեններն ու ցանկացած դրոշ 1 զոհ, 2 վիրավոր․ Գորիս-Հարթաշեն ճանապարհին բախվել են Lexus GX 460-ը, Renault-ը և ՎԱԶ 21021-ը Նոր մանրամասներ Ֆրեդի Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի չիրականացած համագործակցության մասինԵվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինՈւմից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված Հերթական դատապարտյալն է կյանքին վերջ տվել․ «ԱրմԼուր» Բացահայտվել են Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի մտադրություններըՄանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ Ուկրաինան նոր պաշտպանության փոխնախարարներ է նշանակելՊուտինի գործողությունները կորոշեն՝ ում կողմից կլինի Թրամփը․ AtlanticՍարսափելի դեպք․ շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱրցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը Ֆինլանդիայի նախագահը Պուտինին կոչ է արել դասեր քաղել իր սխալներիցՄիասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի․ Արագածոտնի մարզպետարանՄեդվեդևը խոսել է բազմաբևեռ աշխարհակարգի մասինՔննարկում արցախցիների վրանային շտաբում (տեսանյութ) Ինչ չափի վնաս են հասցրել Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները ԻսպանիայինՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է
Ամենադիտված