Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել են պարտավորությունները ՈւՂԻՂ․ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Լիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ» Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նա հոսպիտալացվել է ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը․ «Մարտի 1»-ի գործը վերաբացվել է Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը Տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել․ Sputnik Արմենիա «Ժողովուրդ». Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» «Ժողովուրդ». Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է 

Օբամայի ուղերձը՝ Հ.Աբրահամյանին

Վերլուծական

Հայ-ամերիկյան հարաբերությունների՝ Հայաստանի համար ունեցած կենսական կարևորության մասին երկար-բարակ բարբառելը, ինչ խոսք, անիմաստ է. ցանկացած կենդանի շունչ այդ իրողությունը փայլուն կերպով գիտակցում է, ամեն բան հրաշալիորեն հասկանում. ԱՄՆ-ն մի երկիր է, որի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել աշխարհի բոլոր երկրներն՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից, ունեցած պոտենցիալից ու էթնիկ կառուցվածքից:

Հայաստանը, ի ուրախություն բոլորիս, անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից, ԱՄՆ հետ հրաշալի հարաբերությունների մեջ է եղել, ինչն իր օգուտներն է բերել մեր երկրին թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական ու թե՛ ներհասարակական առումներով:

Օրերս Երևանում կայացել էր հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին իր մասնակցությունն էր բերել հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ, ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ տիկինը կատարել է որոշ շեշտադրումներ, որոնք վերաբերել են նաև երկրում օրըստօրե է՛լ ավելի մեծ տեմպերով ծաղկում ապրող կոռուպցիայի խնդրին. նա ակնհայտորեն ակնարկել է այն, որ մեզ մոտ դրա դեմ իրական պայքարը բացակայում է, ինչն էլ, իր հերթին, ուղղակիորեն ազդում է հայ-ամերիկյան տնտեսական կապերի վրա՝ խոչընդոտելով այդ երկրի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Այն, թե Հայաստանում այս ճգնաժամային փուլում ինչ արժեք կարող է ունենալ ներդրումներ անելու պատրաստ ամեն մի օտարերկրյա գործարար, ավելորդ է պարզաբանել. Հայաստանի տնտեսության ներկայիս ճղճիմ վիճակը մեծամասամբ պայմանավորված է հենց օտարերկրյա ներդրումների գրեթե չգոյությամբ, որի բուն պատճառը, ըստ նույն Բրինքի, մեր կառավարության անվճռականությունն է՝ գործուն պայքար մղելու կոռուպցիայի ու ամենաթողության դեմ. սա, եթե կուզեք, ուղղակի գնահատականն է այն խեղկատակությանը, որ վերջին շրջանում փորձ են անում բեմադրել կառավարությունում. է՛լ «պադավատներ» են կրճատում, է՛լ «պաժառնի» մեքենաներ, նույնիսկ լուրեր հայտնվեցին «կատաֆալկաներ» կրճատելու մասին, բայց միևնույն է, չգիտես ինչու, ամերիկացիները կրկին դժգոհ են ու հիմա բացեիբաց հայտարարում են՝ կոռուպցիայի դեմ պայքարով և արդարադատության ոլորտի բարեփոխումներով է պայմանավորված Հայաստանում ներդրումների խթանումը, օդային ուղիղ հաղորդակցությունը, տնտեսական կապերի զարգացումը, ԱՄՆ աջակցությունը՝ Հայաստանին:

Ի դեպ վերջերս ճիշտ այս մասին էր խոսել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը, ով կոռուպցիան համարել էր ազգային անվտանգության խնդիր ու հերթով թվարկել այն բոլոր վնասները, որ հասցնում է այս արգահատելի երևույթը Հայաստանին:

Այսքանից հետո մի շատ բնական հարց համապատասխաններին. որքանո՞վ են նրանք բավարարված սեփական աշխատանքից, որքանո՞վ են հաճույք ստանում այն ամենից, ինչով զբաղվում են: Գիտակցո՞ւմ են, արդյոք, նրանք, որ այն, ինչի մասին խոսում են ամերիկացիները, մեր երկրի համար խայտառակություն է, ստորացուցիչ մի բան. ո՞վ է տեսել օտարը գա ու քեզ համոզի հոգ տանել սեփական երկրի ու դրա քաղաքացիների մասին…

Փաստ է՝ Հովիկ Աբրահամյանի ջանքերը՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Հայաստանում այլևս չեն հանդուրժելու կոռուպցիան ու գործուն պայքար են մղելու դրա դեմ, տապալվեց, բոլորը հասկացան, որ այս ամենը վատ բեմադրված խաղ է, թոզփչոցի, ու ոչ ոք կառավարությունում առանձնապես տրամադրված էլ չէ՝ լուրջ մոտենալու այս հարցին:

Ո՞ւմ դեմ պայքարեն, իրե՞նց, թե՞ իրենց մերձավորների, մի՞թե կկտրեն այն ճյուղը, որի վրա երկար տարիներ նստած պարարտանում են, ո՞վ է հիմար. կառավարությունում հիմարներ չկան. այնտեղ բոլորը գաղափարական են, իսկ գաղափարն էլ փողն է միայն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել են պարտավորությունները ՈւՂԻՂ․ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստԼիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը Նոյեմբերի 28-ի աստղագուշակ Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նա հոսպիտալացվել է ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը․ «Մարտի 1»-ի գործը վերաբացվել էԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 28 Տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել․ Sputnik Արմենիա«Ժողովուրդ». Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվումՊարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»«Ժողովուրդ». Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում էԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»«Հրապարակ». ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»«Հրապարակ». «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Հրապարակ». Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Ինչը երբեք չպետք է մատուցվի 2025 թ-ի Ամանորին Ժողովրդական նշաններ փողի համար՝ 2025 թվականի Ամանորի գիշերը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է մահացել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Դադիվանքն ու «փաստի» հորինումըԵթե ​​առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու եք Հունաստան՝ կարդացեք այս կանխատեսումը․ Հայհիդրոմետի տնօրեն «Սարգիսը հերոս է»․ Գալստյանի կինը համաձայն չէ ամուսնու՝ լրտեսության մեղադրանքի հետ (տեսանյութ) Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել Մալայզիայի ամենահարուստ մարդու միակ որդին հրաժարվել է 5 միլիարդ դոլար արժողությամբ կայսրությունից՝ վանական դառնալու համարՀամայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնումԲժիշկը նշել է գարեջրի օրական թույլատրելի չափաբաժինը Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է Շերն ավարտում է կարիերան Նման իրավիճակը, ըստ Նիկոլո Մաքիավելիի, անխուսափելիորեն հանգեցնում է այդպիսի տիրակալի անկմանը. Դավիթ ԱնանյանԹուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա․ թեժ մարտեր են ընթանում (տեսանյութ)Ռուսաստանը և Չինաստանը շահագրգռված են Հարավային Կովկասի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ. ՓամբուխչյանՖրանսիայի վարչապետը կարող է կորցնել իր պաշտոնը Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Ամենադիտված