ՀՀ ոստիկանապետի խորհրդականը հեռացվել է աշխատանքից
ԻրավունքՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը հեռացվել է աշխատանքից: ԼՈՒՐԵՐ.com-ի՝ այս տեղեկությունը ճշտող հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից նշեցին, որ ՀՀ ոստիկանապետի աշխատակազմում կրճատվել են մի քանի հաստիքներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հաստիքը:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Մալյանը ոչ թե ազատվել է ոստիկանության համակարգից, այլ հեռացվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հրամանով: Նշենք, որ Մալյանը, ով վաղուց հայտնի է իր կասկածելի գործունեությամբ, բազմիցս հայտնվել է սկանդալների կիզակետում: