Ուզո՞ւմ ես պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել, ցնծա…
ԻրավունքՑավալի է, ամոթալի, դատապարտելի, պատժելի, բայց զարմանալի չէ. Հայաստանում պետական տարբեր չինովնիկներ երբեմն ակնարկներով, երբեմն էլ հենց ուղղակիորեն, ցինիկաբար ազատության մեջ գտնվողների համար են կաշառք պահանջում ու ստանում' նրանց օգտին ինչ-որ բան անել կամ չանելու համար, անազատության մեջ գտնվողների համար, որոնք, ինչպես հայտնի է, խոցելի «խավ» են, կաշառք կամ ինչ-որ հարց լուծելու պատրվակով գումար ստանալն ի՞նչ մի դժվար բան է…
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռոբերտ Մովսիսյանը մինչ 2010թ. օգոստոսի 19-ը զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, իսկ 2010 թվականի օգոստոսի 19-ից հետո նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները, «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալ Ն. Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը լուծելու պատրվակով, վերջինիս ծնողների վստահությունը չարաշահելով խաբեությամբ մաս-մաս ստացել է 9 492 565 դրամին համարժեք 26 500 ԱՄՆ դոլար: Ըստ մեղադրական եզրակացության, Ռ. Մովսիսյանը որևէ գործողություն չձեռնարկելով, խարդախությամբ հափշտակել է հիշյալ գումարը:
Վերը նշված արարքի համար Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: