Ճզմելու ենք մրցակցին. Խաշմանյանը` «Սանտա Կոլոմայի» դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ«Մենք վաղը բավականին լավ ֆուտբոլ ենք խաղալու, և կարծում եմ` ճզմելու ենք մրցակցին: Այդպես է պլանավորված: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք և անցնենք հաջորդ փուլ: Տեսնենք` ինչ կլինի»: Այդ մասին, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» պատասխան դիմակայությունից առաջ ասաց Հայաստանի չեմպիոնների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Անդրադառնալով թիմերի միջև առաջին խաղին` Խաշմանյանն ասաց.
«Մենք այդքան էլ լավ չգործեցինք Անդորրայում: Այնտեղ տեղի ունեցած խաղից ավելին էի սպասում: Լավ չգործեցինք, հատկապես` առաջին խաղակեսում, երկրորդում լիովին իշխում էինք, ունեինք բացահայտ առավելություն, երկու հատ հարյուր տոկոսանոց գոլային պահ, որը չօգտագործեցինք, բայց սա ֆուտբոլ է: Առաջին խաղակեսում Անդորրայի թիմը մեզ խանգարեց, չկար ֆուտբոլ, չկար խաղ, անընդհանտ դժգոհում էին մրցավարությունից, դա երևի պլանավորած մարտավարություն էր: Մենք պատրաստ չէինք: Հուսով եմ` վաղը պատրաստ կլինենք, և ոչ մի սադրանք չի կարող մեզ վրա ազդել»:
Խոսելով մրցակցի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին« Խաշմանյանը հավելեց.
«Կարծիքներ կան, թե մենք պրոֆեսիոնալ ենք և խաղում ենք կիսապրոֆեսիոնալ թիմի դեմ: Այսoրվա դրությամբ ամենամեծ սիրողները մենք ենք, հասել ենք այդ մակարդակին, վաղը կարող է մրցակիցը ուրախ լինել, որ մեզ նման մրցակից է ունենալու: Որովհետև մարդիկ շատ արագ առաջընթաց են ապրում, իսկ մենք` հակառակը: Մրցակիցը կազմակեպված թիմ է, տասն անգամ չեմպիոն է դարձել, ութ անգամ` գավաթակիր: Ունի լավ փորձ և անընդհատ խաղում է Չեմպիոնների լիգայում և Եվրալիգայում: Հայկական ոչ մի թիմ միջազգային այդքան փորձ չունի: Մրցակիցն ունի հավաքականի 7 խաղացող և բավականին արագ առաջընթաց է ապրում»:
Խոսելով նորեկների մասին մարզիչն ասաց.
«Նորեկները վաղա խաղին չեն լինելու, որովհետև նրանք ուշ են միացել և հայտավորված չեն: Աստված տա եթե հաղթենք, արդեն մյուս խաղին նրանք հայտավորված կլինեն: Նորեկները լավ ֆունկցիոնալ վիճկում չեն: Փաստը Դմիտրի Խովբոշայի վնասվածքն է, որը ստացել է մարզմանը: Մկանային խնդիր ունի, և դրա պատճառը ոչ պատրաստ վիճակն է»: