Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել
ԻրավունքՀայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Գևորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:
Գևորգ Կոստանյանը դիմել է նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:
Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է 2013 թվականին: