Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։ Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունն...
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե վերընտրվի պետական բարձրագույն պաշտոնում, պատրաստ է գաղտնազերծել 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, ինչպես նաև 1963 թվականի Ջեֆրի Էփշտեյնի գործը, գրում է ՏԱՍՍ-ը։ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը պատրաստ է հանել նշված դեպքերի վերաբերյալ փաստաթղթերը։ Սպիտակ տան նախկին ղեկավարը երեք դեպքի համար էլ դրական է պատասխանել։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ երբ նա գլխավորում էր ամ...