Դատարանը մերժեց Արամ Մանուկյանի բողոքը
ԻրավունքՎերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խնբի անդամ Արամ Մանուկյանի և նրա պաշտպանների բողոքը՝ կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:
Արամ Մանուկյանը, որը մասնակցում էր դատական նիստին, դատարանից փորձեց պարզել, թե ինչում է մեղադրվում:
Ինեսա Պետրոսյանը նշեց, որ Արամ Մանուկյանը պարզապես ցանկացել է օգնել ծանր հրազենային վիրավորում ստացած հորը՝ Պավել Մանուկյանին:
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ դատարանի որոշումը համարում են անօրինական և վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։