Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ Մնացականյան 

Զգույշ եղե′ք Պարոն Հակոբյան, 100 տարի չի անցել, մարդիկ հիշողություն ունեն, փաստերով խոսեք, փաստերով

Հասարակություն

Երեկ ողջ համացանցով տարածվել էր մի նյութ, որտեղ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մի արտահայտություն էր արել, որ Քաղաքի Մշակույթի տունը 1940 թվականից ի վեր չի վերանորոգվել։

Պարոն Հակոբյան, թույլ տվեք, որպես Ձեր նշած Քաղաքի Մշակույթի տան, իսկ ավելի ճիշտ Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի տնօրեն, մեկ–երկու ճշտումներ անել Ձեր խոսքում։ Կարծում եմ, յուրաքանչյուր ոք, ով մի տառ անգամ իրեն թույլ է տալիս արտահայտել, պիտի տեր լինի իր ասածին՝ ձեռքի տակ ունենալով փաստեր։ Փառք Աստծո, ես ունեմ շաաատ խոսուն փաստեր և թույլ տվեք դրանք դարձնել հանրության սեփականությունը։

Երբ ես դարձա Մշակույթի պալատի տնօրեն, քաղաքի ղեկավարությունն ինձ ասաց, որ մշակույթը քաղաքականության հետ չպիտի որևէ աղերս ունենա, մշակույթը քաղաքի հարստությունն է, որը պիտի պահպանել աչքի լույսի պես, և այս խոսքերը միշտ մտքումս ունենալով երբեք չեմ փորձել մշակույթ–քաղաքականություն միմյանց ձուլել, իսկ այսօրը բացառություն է։ Դուք Ձեր քաղաքական նկատառումներից ելնելով հիշատակեցիք այն հիմնարկի անունը, որի տնօրենն եմ արդեն 1.5 տարի,բայց որպես աշակերտ ոտք եմ դրել 4 տարեկանից և ինձ այս պահին թույլ եմ տալիս խոսել այն ամենի մասին, ինչը սեփական աչքերով եմ տեսել։

Պարոն Հակոբյան, թույլ տվեք Ձեզ ուղղել, 1940 թվկանին մշակույթի պալատի հիմքն է միայն եղել, այսինքն պալատի հիմնադրման աշխատանքները նախապատերազմյան է, իսկ աշխատանքները վերջացել են հետպատերազմյան շրջանում, մասնավորապես 1957 թվականին: Այսինքն, որպես Մշակույթի պալատ, այն գործել է 1957 թվականից. արդեն իսկ մեկ սխալ Ձեր խոսքում։

Դուք ճիշտ եք մեկ հարցում, մշակույթի պալատը մշտապես ստվերում, թալանված, կողոպտված է եղել։ Այո՛, եղել է։ Եթե այդքան արվեստասեր եք,Մշակույթի պալատն էլ, ըստ Ձեզ,վերանորոգված չի 76 տարի, ինչո՞ւ տարիներ առաջ չէիք հիշում։ Պարոն Հակոբյան, երբ Դուք ձմռանը Ձեր տաքուկ պատգամավորական սենյակում էիք, ինչո՞ւ չէիք մտածում, որ երեխաները սաստիկ ձմռանը, չունենալով վառելիք, վառարան էին նետում ինչ հնարավոր էր, սկսած կոշկեղենից, վերջացած այն դասասենյակի փայտե մանրահատակով, որի վրա արվեստ էին ուսանում. մեղադրելու չէ, ճար չկար... Իսկ դա 2000—ականներին էին, ոչ թե մութ ու ցուրտ տարիներին...

Ինչո՞ւ չէիք մտահոգվում, երբ նույն դասասենյակներում արվեստ էինք փառաբանում անձրևանոցով, դե ինչ անեինք, անձրևն ուղիղ կաթում էր գլխներիս, պաշտպանվել էր պետք,դե ի՞նչ արած, անձրևն էր աներես, ո՞վ էր կանչել, որ եկել էր... Դուք՝ քաղաքի իշխանությունդ, մեղք չունեիք, տանիքն էր մեղավոր, անցքաշատ էր։ Ինչո՞ւ չէիք մտահոգվում, երբ սանհանգույցը նման էր համաճարակի կենտրոնի ու անգամ հիշելիս սիրտս խառնում է, դե դուք մեղք չունեիք, հո դո՞ւք չէիք օգտվողը կամ կեղտոտողը։ Իսկ այնտեղ երեխաներ էին մտնում...

Պարոն Հակոբյան, ինչո՞ւ մի օր չհիշեցիք, որ մշակույթի պալատի դահլիճը, որտեղ մեծություններ են խաղացել, տաղանդներ են երգել և պարել, որտեղ պատմություն է կերտվել, մեղմ ասած բռնաբարված վիճակում էր, այո՛, մեղմ ասած... չկար լուսավորություն, տեխնիկա, չկար ոչինչ, կար միայն ունայնություն, կաշվեհան եղած աթոռներ, բզկտված կուլիսներ, մեռած դահլիճ, որը ժամանակին այնքա՜ն ծափեր ու գովեստներ էր լսել իր հասցեին...

Ասելիքս շատ է, բարկությունս՝ մեծ։ Բայց, ինչպես ասում են, անցյալն անցած է, ներկան է կարևոր։

Կարծում եմ Դուք առնվազն 8 տարի Մշակույթի պալատի հետ գործ չեք ունեցել, չեք տեսել գերժամանակակից կահուքով լցված դահլիճը, որը նաև տեխնիկայով է գերհագեցած ու միշտ քաղաքի իշխանության հսկողության տակ, չեք տեսել նախասրահը, որը իր շքեղությամբ զարմացնում է բոլորին և որտեղ այս պահին նկարիչների ցուցահանդես է, կարծում եմ չեք տեսել այն փորձասենյակները, որոնք հարթ ու բժշկության տեսանկյունից անվնաս հատակով են, հիշեցնեմ պարոն Հակոբյան, կատակ բան չէ, ԵՐԵԽԱՆԵՐ են սովորում, կարևոր է հետևելը... Չեք տեսել հայելիները, տեխնիկան, կահույքը, չեք տեսել 3 գերժամանակակից ու գերմաքուր՝ սանիտարահիգենիկ բոլոր նորմերը պահպանած սանհանգույցները՝ մշտական ջրով, հիշեցնեմ պարոն Հակոբյան, կատակ բան չէ, ԵՐԵԽԱՆԵՐ են սովորում, հետևել է պետք, կարևոր է...

Լավ պարոն Հակոբյան, գուցե Մշակույթի պալատ մուտք չեք գործել, բա դրսից է՞լ չէիք նկատել, որ տանիքը 100 տոկոսով փոխված է, ջրատարերը տեղադրած, կանաչապատված ու խնամված, երեկոները լույսերով զարդարված, թե անցնելիս Ձեր գլուխը թեքել եք՝ չուզենալով ՏԵՍՆԵԼ... Հիշեք, լավ է լինել կույր աչքով, քան կույր մտքով։ Քանի որ ասելիքս երկար ստացվեց, իսկ փոփոխություններն էլ աննկարագրելի շատ են, ես Ձեզ ցանկացած պահի հրավիրում եմ մեր քաղաքի պարծանքը դարձած Մշակույթի պալատ, ուր տարեկան մոտ 600 երեխա է հաճախում՝ 4–18 տարեկան։ Ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Մշակույթի պալատի վերաբերյալ նախկին քաղաքապետների կատարած անօրինականությունները չեմ ուզում հրապարակել, կարիք չկա դեռևս, բայց եթե պարոն Հակոբյան չկողմնորոշվեք ինչի մասին է խոսքը, ես Ձեզ անձամբ կհիշեցնեմ ու, ի դեպ,էլի փաստերով...

Ինչե՜ր վեր հանեց ու ինչե՜ր դեռ վեր կհանի Ձեր մի արտահայտությունը. «...քաղաքի Մշակույթի տունը 1940 թվականից ի վեր չի վերանորոգվել»... Զգույշ եղեք Պարոն Հակոբյան, 100 տարի չի անցել, մարդիկ հիշողություն ունեն, փաստերով խոսեք, փաստերով...

Էջմիածնի Մշակույթի պալատի տնօրեն Ալվինա Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ ՄնացականյանԹուրքիայում նախատեսում են արգելել 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր Վրաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին․ Զուրաբիշվիլի ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները. Փաշինյան «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է․ Անուշ Պողոսյան ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն Ալեն Սիմոնյանը պարգևատրում է արել Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան Քաղաքացիները՝ ԿԳՄՍ նախարարի մասին. հարցում (տեսանյութ) Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ալեքսանդր Սիրունյանը ենթարկվել է պատասխանատվության սոցցանցերում կատարած ոչ կոռեկտ գրառումների համար». Հայրապետյան ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Փաշինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արդարադատության նորանշանակ նախարարը գործուղվում է ԱՄՆ «Ուրարտու»-ն խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Քաղաքացիների կարծիքը կրթության վերաբերյալ. հարցում (տեսանյութ) ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը, Հայաստանը շարունակում է գրավվել․ թյուրքագետ Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»-ի և «Կյաժ Աշոտ»-ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. Shamshyan Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ ՍուրենյանցՌուսաստանի վրա հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. Պուտին ՀՀ-ում եղե՞լ է արցախցիների սոցիալական վիճակին հետևող կառույց. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ
Ամենադիտված