Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների մասին
ԻրավունքԵրեկ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, որի համաձայն՝ ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածնում կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ:
Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Վաղարշապատի քննչական բաժինը դեպքի մասին տեղեկություն է ստացել, այժմ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս պահին ավելի մանրամասն տեղեկություններ չենք կարող հաղորդել: Մանրամասները կոմիտեն կներկայացնի ավելի ուշ»,-ասաց Սոնա Տռուզյանը: