Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ Դանիելյան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն Քոչարյան Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան Սիրում եմ կրել վառ կերպարներ․ Արմինե Գրիգորյան (լուսանկարներ) Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները Ձյան առատ տեղումներ` Շիրակում, Լոռիում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը 

Ջաղինյանին մնացել են հաշված օրեր…

Վերլուծական

Արդեն մի քանի օր է, ինչ հանրության տարբեր շրջանակների, ինչպես նաև զանազան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական հեռուստաընկերության՝ «Հ1»-ի եթերով թողարկվող «Ամենակարող երգիչը» մեդիա նախագիծը, որի շուրջ բարձրացած աղմուկն այնքան բարձր է ստացվել, որ տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի վերջն է, կործանվում ենք բոլորս, իսկ հայոց վեհ մշակույթն էլ ուր որ է կիջնի, ինչպես ասում են, պլենտուզային մակարդակի: Բայց հասկանալու համար, թե հատկապես ինչը կարող է իրական պատճառ հանդիսանալ նմանօրինակ աղմուկի՝ բարձրացված հատկապես «Հ1»-ի և դրա ղեկավարի՝ Ռուբեն Ջաղինյանի շուրջ, հարկավոր է, ինչպես միշտ դրսևորել անհրաժեշտ խորաթափանցություն, խորամուխ լինել երկրում ընթացող կոնկրետ պրոցեսների էության մեջ ու սթափ գնահատել իրավիճակը. կասկած չի կարող լինել այն բանում, որ «Ամենակարող երգիչը» նախագծի շուրջ բարձրացած աղմուկը, կոպիտ ասած, արհեստական է, որ շատ ավելի խորը գնացող նպատակներ ունի, քան, ասենք, հայկական ժամանակակից մշակույթը նույն ռաբիսից կամ ցածրաճաշակ երաժշտությունից զտել-մաքրելն է:

Պետք է նկատենք, որ վերջին տարիներին Ռուբեն Ջաղինյանը «Հ1»-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրել է իր հարազատ «Շարմ» հոլդինգին՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով. սա հանրահայտ էր շատ վաղուց: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ այսքան տարի ոչ ոք չէր նկատում այս ամենը, ինչո՞ւ էին լռում… Ի՞նչ է՝ Սպիտակցի Հայկո՞ն պետք է գլխի գցեր, թե ինչ է կատարվում…

Ասում են՝ պատահականություններ չեն լինում: Ինչ խոսք՝ դժվար է այս միտքը վիճարկել հատկապես այն ամենի համատեքստում, ինչ տեղի է ունենում ներկայումս հայկական մեդիա դաշտում, երբ ակամա ականատես ենք դառնում դաշտի վերաբաշխման.

«Հ1»-ի շուրջ բարձրացած աղմուկը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ: Չպետք է մոռանալ, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է դարձել Ալեքսան Հարությունյանը՝ մեկն, ով, ինչպես հայտնի է, նախքան դիվանագիտական աշխատանքի անցնելը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է եղել՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմակիցը:

Ասել կուզի՝ Հարությունյանը մեկն է, ով բավական մեծ խանդով է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է «Հ1»-ում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ այսուհետ անելու է ամեն բան՝ այն իր կատարյալ վերահսկողության տակ առնելու համար. Ջաղինյանը Հարությունյանի պլաններում ոչ մի կերպ չի տեղավորվում, ու հիմա նույն Հարությունյանի համար խիստ արդիական է դարձել Ջաղինյանին խաղից դուրս հանելն ու նրան ճիշտ փոխարինող գտնելը, որի դերում, ի դեպ, ամենայն հավանականությամբ, կարող է հանդես գալ Տիգրան Հակոբյանն, ով հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է նշանակվել բոլորովին վերջերս (գերբնական հատկանիշներով օժտված պետք չէ լինել՝ հասկանալու, թե որն է դրա նպատակը): Ի դեպ՝ նկատենք, որ Տիգրան Հակոբյանը  պրոֆեսիոնալ է իր գործում  և ունի բավական դրական իմիջ:

Իսկ այն, որ «Հ1»-ը խիստ համեղ ու ազդեցություն ունեցող պատառ է, ոչ ոք կարծես չի կասկածում. սրա բյուջեն այնքան մեծ է, որ հայկական ոչ մի առաջատար հեռուստաընկերություն՝ նույնիսկ «Շանթը», «Կենտրոնն» ու «Արմենիան»՝ 3-ով միասին վերցրած, չեն կարող անգամ համեմատվել, մինչդեռ անհերքելի փաստ է, որ «Հ1»-ի լսարանն այնքան էլ մեծ չէ, ու այս հեռուստաալիքը ոչ մի կերպ չի դասվում լիդերների շարքին՝ ի տարբերություն վերոհիշյալների: «Հ1»-ը կոնկրետ քաղաքական-քարոզչական լծակ է, որին տրվում են հսկայական միջոցներ և որին տիրելը ցանկացածի երազանքն է. այն կոնկրետ գործիքակազմ է ՝սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ ԴանիելյանՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն ՔոչարյանՁնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան Սիրում եմ կրել վառ կերպարներ․ Արմինե Գրիգորյան (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումներըՁյան առատ տեղումներ` Շիրակում, Լոռիում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը Օրվա կարևորը | Նոյեմբերի 26 Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ. Փաշինյան Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունԽաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ) ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում «Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ Խոշոր ավտովթար․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտումՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել էՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է․ ArmLur Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը վաղ թե ուշ կվերադառնա ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքին․ ՈւշակովՄաղթում եմ նույնքան բեղմնավոր աշխատանք, որքան ՀՀ ֆիննախում․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԵԿ նորանշանակ նախագահինԵս մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ ՆազարյանԿիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ)
Ամենադիտված