«Սրբազան պայքարը» հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 18։30-ին հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։ Բացի այդ, պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի ...
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի: Նախ բանտում գտնվողների հետևից այլանդակ բառապաշար բաց թողողն ինքնին իր ներքին վախերի և չմարդու տեսակի էությունն է բացահայտում` լավ իմանալով, որ այդ մարդիկ իրեն արձագանքելու հնարավորություն չունեն: Երկրորդ, պետականության պաշտպանության դիրքերից հանդես եկած կամ եկող ցանկացած մարդ` ակտիվ քաղաքացուց, զինվորականից մինչև պետական գործիչ, փաշինյանական իշխանության համ...
Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների' զանգվածային ձեռբակալություններ, արեւանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց հանդեպ անօրինական գործողություններ եւ այլն։ Հասկանալի է, որ,1. արդեն չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա,2. չունենալով երկրի ներսում աջակցություն, ստիպված է հենվել մի որեւէ արտաքին գերխաղացողի վրա, երկրի շահերը հանելով աճուրդի։Ընդդիմության ձեռնարկած փողոցային մի քանի ընդվզումների տապալումը (այլ հարց, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում) եւ խո...
Քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասա, ա՜յ Բորել ջան, ա՜յ հորովել ջան, բա մենք էսքան ժամանակ ինչ ենք ասում: Տես է! Երբ իրենց պետք ա, լավ էլ հասկանում են միջազգային հարաբերություններում անարխիկ համակարգի և հակամարտային միջավայրի առանձնահատկությունները: Մնում է պարզել, թե էդ ինչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց "ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք" ունեցողի»:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։ Ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։ Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»։