Վիգեն Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը՝ գլխավոր շտաբի պետ
ՀրապարակումներԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի Պաշտպանության նախարար։
Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը կնշանակվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Արդեն տեղեկացրել ենք, որ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Նշենք, որ կառավարության փոփոխությունից հետո մշտապես քննարկվում էր Պաշտպանության նախարարի ճակատագիրը։ Շրջանառվում էին հավանական թեկնածուների տարբեր անուններ՝ Վիտալի Բալասանյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան և այլն։