Եթե ինձ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. Վիկտոր Դալլաքյանը հրաժարական տվեց (ուղիղ միացում)
ՔաղաքականԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։ Ըստ այդմ՝ Դալլաքայանը հրաժարական է տալիս։
«Ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, հայտարարում եմ՝ այսուհետ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թվականի ընտրություններին։ Ես հայտարարում եմ, որ այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին բան պատահի, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Ես դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ իմ հայտարարություններին ուշադրություն դարձնեն»,- ասաց Դալլաքայանը։
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի