Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի 2024-ին ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով ստացվել է 57 հաղորդում Արարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսք Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել «ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում». Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Մհեր Գրիգորյանը զրուցել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ (տեսանյութ) Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Գազ չի լինի 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին․ 16 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ) Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 29 

Ինչո՞ւ է ռուսական մամուլը ծաղրում Սերժ Սարգսյանին

Վերլուծական

Ինչքան էլ արձանագրենք, որ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովն անարդյունավետ էր, դրա ետնաբեմում և զուգահեռաբար անցկացվող Եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել եվրասիական տարածքում Հայաստանի իրական հնարավորություններն ու ազդեցությունը, ինչպես նաև կանխատեսել հնարավոր զարգացումները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: 

ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական ինտրիգը դարձավ Նուրսուլթան Նազարբաևի «դիվանագիտական հիվանդությունը» և նրա բացակայությունը Երևանի գագաթաժողովից:

Դժվար չէր ենթադրել, որ այս դիվանագիտական դեմարշով Ղազախստանի նախագահը հասավ իր նպատակին. Հայաստանի ներկայացուցչին չվստահվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ԼՂ խնդրով չընդունվեց գագաթաժողովի առանձին հայտարարություն: Կարելի է նույնիսկ արձանագրել, որ Նազարբաևի բացակայությունը Երևանի գագաթաժողովի անուղղակի կողմ դարձրեց Բաքվին՝ դրանից բխող հետևանքներով: 

Սակայն ավելի էական հայտարարություններ հնչեցին ՀԱՊԿ գագաթաժողովի հետնաբեմում, որոնք որոշակիացնում են Ռուսաստանի նոր մոտեցումները Ղարաբաղյան հարցում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնհայտորեն ժեստ արեց Անկարայի ուղղությամբ՝ հենց Երևանում հայտարարելով, թե «Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային դեր կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ»: Լավրովի ասածը, մոտավորապես այն է, որ եթե Հայաստանը տարածքներ զիջի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի մեր երկրի հետ սահմանները: Եթե հիշենք, որ օրեր առաջ ԵԽԽՎ նստաշրջանում նույնաբովանդակ հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ապա կարելի է արձանագրել, որ ԼՂ հարցում Մոսկվան և Անկարան ունեն որոշակի պայմանավորվածություններ:

Ղարաբաղյան խնդրում ռուսական քաղաքականության մյուս ուղղությունը բացահայտեց Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը: Դարձյալ Երևանում ռուսաստանցի այս պաշտոնյան ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կկարգավորվի, եթե ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ լինեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: 

Ակնարկը պարզ է ու թափանցիկ և հանգում է նրան, որ Ադրբեջանի եվրասիականացման դիմաց դարձյալ պետք է վճարի Հայաստանը՝ տարածքային միակողմանի զիջումներով: 

Այս ամենի համատեքստում զարմանում ես, որ Մոսկվայի պաշտոնական և Հայաստանի ռուսամետ շրջանակներում հերքում են «Լավրովի պլանի» գոյությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի և Ղարաբաղի դեմ ուղղված ռուս-ադրբեջանաթուրքական դաշինք: Երեկ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, թե Երևանում քննարկել են ԼՂ խնդիրը, փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: Իլհամ Ալիևը Երևանում չէր, ըստ այդմ` այստեղ Պուտինն ու մյուսները փոխզիջման անհրաժեշտությունը կարող էին քննարկել հենց Սերժ Սարգսյանի հետ: 

Այս ամենը հուշում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովում և դրա կուլիսներում մթնոլորտը լարված, անգամ շիկացած է եղել: Թերևս պատճառը ԼՂ հարցում Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներն են: Պատահական չէ, որ ռուսական մամուլը այս օրերին բացահայտորեն ծաղրում է Սերժ Սարգսյանին. ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցում մերժել է Պուտինին, արժանանալով նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ների հարձակումներին և Հայաստանին զրկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մարդ նշանակելու հնարավորությունից:

Սարգիս Հակոբյան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի 2024-ին ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով ստացվել է 57 հաղորդումTikTok-ը դեռահասներին կարգելի գեղեցկության ֆիլտրեր օգտագործելԱրարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսք Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել Ֆրանսիայում կրկին պահանջել են Մակրոնի հրաժարականը «ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում». Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Մհեր Գրիգորյանը զրուցել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ (տեսանյութ) Պուտինն իր «Օրեշնիկով» ցանկանում է ձախողել Թրամփի՝ պատերազմին վերջ տալու ջանքերը․ ԶելենսկիՆախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային ԿորեաՓողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Գազ չի լինի 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին․ 16 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ)Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 29ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը Կարեն Սարուխանյանը՝ իր և Վահագն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասինՓաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահին և հրավիրել Հայաստան Պուտինը նոր պաշտոնի է նշանակել Արցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար ՄուրադովինՇղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժած Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտումՎանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոյեմբերի 29-ի աստղագուշակԱրգելափակումից դուրս է բերել 37 տրանսպորտային միջոց․ ՆԳՆՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան Ինչ իրավիճակ է Լարսում«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում է Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան Ջուր չի լինիՊՆ Արմավիրի ուսումնական զորամասի զինվորների գուլպաները ո՞վ է լափել․ Հովսեփ Խուրշուդյան«Ժողովուրդ». Բնակարան, 7,5 մլն դրամ. 3,000 դոլար ավանդ, 10 մլն դրամ բանկային հաշվում. ՆԳՆ նոր փոխնախարարի հայտարարագիրը«Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն«Ժողովուրդ». ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել«Հրապարակ». Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել էԻնչու է արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել. «Հրապարակ»Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել
Ամենադիտված