Դանակահարություն Հառիճ գյուղում. տղամարդը դեմքի ու որովայնի շրջանում վնասվածքներ է ստացել
ԻրավունքՇիրակի մարզի Հառիճ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 24–ին, դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը, վիճաբանության մասնակիցները երկուսն էլ Հառիճ համայնքի բնակիչներ են:
Գյուղապետի խոսքով՝ դեպքի նախորդ օրը գյուղում թաղում է եղել, որի ժամանակ համագյուղացիների միջև ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որն էլ հաջորդ օրն ավարտվել է դանակահարությամբ:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ինքը հիմա «Գյումրի» բժշկական կենտրոնում է: 62-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել դեմքի և որովայնի շրջանում:
Իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին բժիշկները հետազոտում են դանակահարված տղամարդուն: