Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. Ժոզե Մոուրինյու
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կարմիր սատանաների» կազմից:
«Մխիթարյանը մարզվում է 100 տոկոսով և վնասվածք չունի: Որոշ ֆուտբոլիստներ հեշտ չեն հարմարվել նոր խաղային տեմպին: Մխիթարյանին ժամանակ է պետք՝ դառնալու համար այն ֆուտբոլիստը, որին մենք գիտենք: Վաղ թե ուշ նա խաղալու է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում մենք հավատում ենք: Նա իմ ծրագրերի մեջ մտնում է»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ մրցելով «Բերնլի» հետ: