Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

«Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերը և «Ճոյտ»-ը կանդամագրվե՞ն ՀՀԿ-ին

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ում հետ խոսել ենք ՀՀԿ-ում սպասվելիք փոփոխություններից ու ապագա խորհրդարանից:

- Վերջին օրերին հաճախ է խոսվում այս կամ այն անհատի մասին, ովքեր ՀՀԿ վերնախավի հետ բանակցությունների միջոցով փորձում են ընդգրկվել ՀՀԿ ընտրական ցուցակում: Այդ մարդկանց անունների շարքում են նաև «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Ճոյտի» անունները:

- Տեղյակ չեմ՝ Կարեն Վարդանյանը և Հակոբ Հակոբյանը կուսակցություն ընգրկվելու հայտ ներկայացրել է, թե՝ ոչ, բայց Հանրապետականը բաց և հրապարակային քաղաքական ուժ է, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ անդամագրվել այդ  կուսակցությանը, թե՝ դուրս գալ այդ շարքերից: Դա բացառապես տվյալ անձի որոշման խնդիրն է:

- Իսկ վերջին օրերին կոնկրետ Կարեն Վարդանյանի հետ կապված հանդիպումներ եղե՞լ են:

- Եթե նույնիսկ եղել է, ես տեղյակ չեմ այդ մասին: Ինֆորմացիա չունեմ ո՛չ Կարեն Վարդանյանի, ո՛չ էլ Հակոբ Հակոբյանի անդամագրության մասին: Այսօր մեր քաղաքական ուժին են միանում բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ, բայց նրանց մասին չեմ լսել:

- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցազրույցներից մեկում չէր հերքել կուսակցությունում սպասվելիք փոփոխությունները: Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը գնում: Կլինեն ավելի թարմ ու բոլորովին նոր դեմքե՞ր, թե՞ հայտնի այլ դեմքեր:

- Գործադիր մարմնի առաջիկա համագումարը նաև թույլ կտա մեզ ենթադրելու, թե ինչ տեսլական ունենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կարծում եմ՝ բնական է, որ յուրաքանչյուր ընտրություններից առաջ թարմացվում է թե՛ ընտրական ցուցակները, թե՛ կուսակցությունը: Այս պահին էլ մեր կառույցներում ժողովներ ենք անցկացնում, որոնց նպատակը ևս միտված է այդ փոփոխություններին: Մենք պետք է հասկանանք՝ ովքեր են մեզ հետ, ովքեր՝ ոչ, որպեսզի հետագայում էլ մենք կարողանանք ճիշտ պատկեր ունենալ և պատկերացնենք, թե գալիք ընտրություններում ինչ ենք անելու: Իհարկե՝ այդ գործընթացից անմասն չէ անդամակցությունը: Հիմա ցուցակը կլինի թարմ, թե՝ ոչ, դժվարանում եմ ասել: Այդ մասին կարող ենք խոսել բացառապես հունվար-փետրվար ամիսներին, այլապես՝ ես էլ չեմ բացառում, որ կարող են նոր դեմքեր լինել նաև մեր ցուցակում:

- Մենք միշտ խոսում ենք սերնդափոխությունից, բայց խորհրդարանում գրեթե միշտ նույն դեմքերն են հայտնվում…

- Հիմա այս ընտրություններին եթե մենք նորից մասնակցենք, նույն դեմքերի շարքին ենք դասվելո՞ւ…

- Ոչ, նկատի ունեմ, որ սերնդափոխություն տեղի չի ունենում: Գոնե որոշակի ֆիգուրային փոփոխություներ են մեզ անհրաժեշտ…

- Հասկանում եմ, բայց մենք խորհրդարանը պետք է դիտարկենք նոր սահմանադրության պրիզմայով: Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ: Դա բավականին լուրջ գործառույթ է, և մեզ բավականին չարքաշ աշխատանք է սպավում: Նոր նախագծով նախատեսվում է, որ նիստերը սկսվելու են առավոտյան ժամը տասից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածը: Չորս նիստ է լինելու և դրան գումարած նաև այն, որ ունենալու ենք լրացուցիչ արտահերթ նիստեր, իսկ պայմանական երկու ազատ շաբաթները լինելու են խմբակցությունների ու հանձնաժողովների նիստերը: Հետևաբար, այս ամբողջ ընթացքում պատգամավորները խիստ զբաղված են լինելու: Այսինքն՝ ԱԺ աշխատանքը լինելու է աշխատակարգային, և մենք անընդհատ լինելու ենք աշխատանքային պրոցեսի մեջ: Կանոնակարգով հաստատվելու է նաև, որ այն պատգամավորը, ով պետք է ընտրվի, պետք է հանդիպի ազգաբնակչության հետ, և Սահմանադրությամբ իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն ինչ-որ կերպ պետք է իրացնի: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ ընտրված ցանկացած պատգամավոր, ինչպես օրիկնակ՝ գործադիրում նախարարն է, ունենալու է կոնկրետ պարտականություն, որոնք ֆիքսվելու և ամրագրվելու են ԱԺ նոր կանոնակարգ օրենքում: Սա արդեն իսկ փոփոխություն է, իսկ այն պատգամավորներն, ովքեր գալու են Ազգային ժողով, իմանալու են, որ առավոտից-իրիկուն աշխատելու են:

- Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ հաջորդ խորհրդարանը պետք է լինի ավելի երիտասա՞րդ…

- Ես չէի ուզենա, որպեսզի մենք ունենանք միայն երիտասարդներ ու շեշտադրումը միայն երիտասարդության վրա դնեինք: Երիտասարդ լինել, դա դեռ չի նշանակում փորձառու: Իսկ ԱԺ-ի աշխատանքը, միայն երիտասարդներով՝ դժվար կլինի իրականացնել: Ազգային ժողովին պետք են այն մարդիկ, ովքեր գալու են և աշխատելու են խորհրդարանի ոգով և տրամաբանությամբ՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև ակտիվ հանդիպումներ: Այն վերահսկողական ֆունկցիաները, որոնք տրված են Ազգային ժողովին՝ խորհրդարականները պետք է կարողանան իրականացնել:

 Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված