Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութ Դատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ցավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան 2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին 

ՀՀ իշխանությունները հասան իրենց ուզածին. «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչվեց

Իրավունք

ՀՀ իշխանությունները հասան իրենց ուզածին. «Նաիրիտ» գործարանը դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց: 2017 թվականի հունվարի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գործարանի սնանկության գործով դատական հերթական նիստը: Սակայն ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին՝ նույն դատարանում տեղի է ունեցել արագացված դատական նիստ: Նույեմբերի 16-ին կողմերը ծանուցվել են դատական նիստի օրվա փոփոխության հետ: Թե որն է եղել դատական նիստն առաջ գցելու պատճառը, հայտնի չէ: 

Նշենք, որ «Նաիրիտ»-ին դատի էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ պահանջելով գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները և գործարանը սնանկ ճանաչել: Դատավոր Արմեն Չիչոյանը բավարարել է հայցվորի դիմումը և գործարանը սնանկ է ճանաչել: 

Դատարանը որոշել է «Նաիրիտ գործարան ՓԲԸ-ին» ճանաչել սնանկ։

Ըստ դատական ակտի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ 15 օրվա ընթացքում։

Մի քանի հանգամանք նշենք. անհասկանալի է, թե ինչու միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատականող «ՀԷՑ»-ին որպես գործիք օգտագործեցին, քանի որ հենց ՀԷՑ-ն էր 2015 թվականից դիմել դատարան՝ գործարանը սնանկ ճանաչելու պահանջով: Ուշագրավ է, որ նման վճիռ է կայացվել այն ժամանակ, երբ եվրոպական ընկերության կողմից ներկայացվել էր առաջարկ՝ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, Էներգետիկայի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ՝ մինչև 2017թ-ի հունվարի 20-ը առաջարկներ ներկայացնելու պայմանով և հանկարծ՝ օգտագործում են Սամվել Կարապետյանի ազդեցությունը «ՀԷՑ»-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ՝ «Նաիրիտ»-ը շտապ կարգով սնանակացելու գործում:

Հարց է առաջանում՝ ում էր ձեռք տալիս սա: Պատասխանը միանշանակ չէ, բայց փաստ է, որ ՀՀ իշխանությունները և նոր Կառավարությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, շատ արագ լուծեցին «Նաիրիտ»-ի հարցը: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ գործարանի վերագործարկումով շատերի համար լուրջ խնդիրներ կառաջանային: Եվ միակ հարմար տարբերակը գործարանն արագ սնանկ ճանաչելն էր: Դրանից հետո ոչ մի ընկերություն կամ անհատ ներդրում չի կարող կատարել: Հայաստանի երբեմնի հսկայի պատմության վերջին էջը ՀՀ իշխանությունները փակեցին վարչապետ, նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի և միլիարդատեր Սամվել Կարապետյանի թեթև ձեռքով :

Դատարանի վճռի բովանդակությանն ամբողջությամբ՝ կարող եք ծանոթանալ այստեղ:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս
Ամենադիտված