Ռուբեն Հակոբյանը խորհրդարանում ծեծել և հայհոյել է լրագրողին
ՀասարակությունԱյսօր ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին:
Լրագրողը մի քանի անգամ փորձել է իրեն հետաքրքրող հարցերն ուղղել պատգամավորին, վերջինս ժխտողական պատասխաններ է տվել և ասել, որ չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: Այնուհետև լրագրողին խնդրել է առանձնանալ և տարել է խորհրդարանի այն հատվածը, որի տարածքը տեսախցիկներով չի վերահսկվում:
Այնտեղ Ռուբիկ Հակոբյանը մի քանի անգամ հարվածել է լրագրողին և հայհոյել: Նա լրագրողին ասել է' գնա սովորի, թե ինչպես են հարցեր տալիս:
Խորհրադարանի գործունեությունը լուսաբանող լրագրողները, տեղեկանալով իրենց գործընկերոջ հետ կատարվածի մասին, ցանկացել են պարզաբանումներ ստանալ Հակոբյանից:
Վերջինս բավականին նյարդայնացած վիճակում է եղել և լրագրողների հետ զրուցել չի ցանկացել: