Արման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին․ ընդգծվել է խաղաղ համագործակցության կարևորությունը Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով Հայաստանում «Համբալի, ... վրեդ, քեզ մեծ բանի տեղ ես դրել..»․ Ավինյանն արդարացնում է իր թաղապետին (տեսանյութ) Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը (տեսանյութ) Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները. «Արսենալ»-ՊՍԺ Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 1 զոհ, 2 վիրավոր․ Գորիս-Հարթաշեն ճանապարհին բախվել են Lexus GX 460-ը, Renault-ը և ՎԱԶ 21021-ը Ումից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված Հերթական դատապարտյալն է կյանքին վերջ տվել․ «ԱրմԼուր» 

Խաղաղ պայմաններում դավաճաններ են դառնում միայն շիզոֆրենիկները կամ տականքները. Դավիթ Բաբայան

Հրապարակումներ

Երեկ հայտնի դարձավ, որ, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղարարական հարթակին» է միացել ևս մեկ հայ՝ Ստեփանակերտի բնակիչ Լուսինե Ներսիսյանը: Վերջինս ադրբեջանական haqqin.az լրատվական կայքին հարցազրույց է տվել, որտեղ քննադատել է, իր կարծիքով, ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող վատ իրավիճակը: 19-ամյա աղջկա ֆեյսբուքյան էջը երեկվանից օգտատերերի հարձակման թիրախ է դարձել: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: 

-Պարոն Բաբայան, իրականում ինչու՞մն է խնդիրը: 

-Խնդիրը նրանում է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ներգրավված է հիբրիդային պատերազմի մեջ և լրատվական դաշտում ամեն օր ինչ-որ դիվերսիոն գործողություն է կատարում: Սա միանշանակ է: Բայց, սա չի կարելի դասել որպես ադրբեջանական կողմի հաջողություններ: Ու՞մ են նրանք կարողացել «վերբովկա անել». մի շիզոֆրենիկի, ով հաշվառված է եղել հոգեբուժարանում, կիսախելագար անձնավորությունների, որոնք ո՛չ արժեք ունեն, ո՛չ պատիվ ունեն, իրենցից որևէ բան չեն ներկայացնում: Դա ոչ թե հաղթանակ է, այլ պարտություն է: Նրանք դավաճաններ են: Խաղաղ պայմաններում դավաճաններ են դառնում շիզոֆրենիկները, հիվանդները, որովհետև հնարավոր չէ, որ նորմալ մարդը դառնա դավաճան: Պատերազմի ժամանակ բազմաթիվ գերիներ են լինում, բայց ոչ բոլորն են դառնում դավաճան, իսկ խաղաղ պայմաններում կամովին դառնալ դավաճան... մարդ պետք է տականք լինի այդ դեպքում: Հիմա, եթե նրանք այդպիսի տականքների վրա միլիոններ են ծախսում ու փիառ անում, նշանակում է՝ Ադրբեջանում իրոք իրավիճակը շատ բարդ է: Դավաճաններ բոլոր հասարակություններում լինում են, կան ու կլինեն: Մենք տեսնում ենք, որ նոր երևույթ է ծագել ու նման դավաճան լրատվամիջոցներում աշխատողները ծառայում են ադրբեջանական քարոզչամեքենային: Կրկնում եմ՝ դա որևէ արժեք չի ներկայացնում: Կան մարդիկ, որ ասում են՝ պետք է այդ մարդկանց պատժել, ոչնչացնել: Ես կարծում եմ, որ նրանք առանց այդ էլ դիակներ են. ինչպե՞ս կարելի է դիակին սպանել: Ավելին, թող դրանք մնան, «նեխեն» ու իրենց նեխածի հոտն այնքան ակնառու պետք է լինի, որ մարդիկ հասկանան՝ ինչ է դավաճանությունը: 

- Ադրբեջանի հատուկ ծառայությունները տիրապետո՞ւմ են Հայաստանում և Արցախում իշխանություններից դժգոհ մարդկանց, ակտիվիստների կամ զինվորականների տվյալներին: Իրենք կոնկրետ աշխատո՞ւմ են ՀՀ-ում և Արցախում մարդկանց «վերբովկա անելու» ուղղությամբ: 

-Այն, որ աշխատում են, սա միանշանակ է: Նրանց հեշտ է գտնելը: Բայց եթե կան մարդիկ, որոնք այլ քաղաքական հայացքներ, կարծիքներ ունեն, իշխանություններից տարբեր, չեմ կարծում՝ բոլորը պետք է գնան դավաճանության: Այդպիսի մարդիկ քիչ են, նրանց դժվար չէ գտնելն ու աշխատելը: Մարդիկ կան, որոնց հետ պետք էլ չէ աշխատել, որովհետև նրանք այնքան են մաղձով լցված, այնքան ապազգային են դարձել, որ ձրի աշխատում են հակառակորդի օգտին: Դա ուրիշ խնդիր է: Ցանկացած պետություն պետք է իր հակառակորդի դեմ աշխատի, սա բնական է: 

-Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում, այս համատեքստում հայկական կողմից հնչող հերքումները, հրապարակումները բավարա՞ր են: 

-Եթե ինչ-որ մի բան իրականությանը չի համապատասխանում, պետք է ասվի: Ադրբեջանն ի՞նչ է անում: Մի երկու շիզոֆրենիկների է գնել և փորձում է ուռճացնել ու ցույց տալ,  որ շատ են: Սա էլ է խաղ, որպեսզի ազդի ժողովրդի վրա: Բայց ես չեմ կարծում, որ մեր իմունային համակարգն այնքան թույլ է, որ դրանով կարող ենք խոցելի դառնալ: Քաղաքական, բարոյական դիակները այնպես պետք է նեխեն իրենց գործունեության մեջ, որ երևա: Թող երևա, թե ինչ է նշանակում դավաճանություն: Իրենք իրենց հակահայկական գործունեությամբ է՛լ ավելի կամրապնդեն մեր իմունային համակարգը: 

-Իսկ 19-ամյա աղջկա մասին մանրամասներ չե՞ք կարող փոխանցել: Ի՞նչ հանգամանքներում է հարցազրույց տվել: 

-Դեռ պետք է այդ ամենը պարզել, հստակ պատասխաններ ունենալ: Կան մարդիկ, ովքեր ավելի զգայուն են լինում, կամ այլ կեցվածք են ընդունում, չհասկանալով, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ՝ փորձում է բթացնել մեր զգոնությունը: 

Քրիստինա Աղալարյան 

Ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց տված Լուսինե Ներսիսյանը

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը համաձայնել է հանդիպել «ԵՄ եռյակի» հետԱրման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին․ ընդգծվել է խաղաղ համագործակցության կարևորությունը Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով Հայաստանում «Համբալի, ... վրեդ, քեզ մեծ բանի տեղ ես դրել..»․ Ավինյանն արդարացնում է իր թաղապետին (տեսանյութ) Պուտինն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի պատմական հիշողության հարցերով հանձնաժողովՌիհաննան զարմացրել է բոլորին բանանի կերպարովԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը (տեսանյութ) Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհՈւկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջին փուլում․ ԹրամփՉեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները. «Արսենալ»-ՊՍԺ Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Բեռլինում «Անմահ գնդի» երթի ժամանակ արգելել են գեորգիևյան ժապավեններն ու ցանկացած դրոշ 1 զոհ, 2 վիրավոր․ Գորիս-Հարթաշեն ճանապարհին բախվել են Lexus GX 460-ը, Renault-ը և ՎԱԶ 21021-ը Նոր մանրամասներ Ֆրեդի Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի չիրականացած համագործակցության մասինԵվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինՈւմից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված Հերթական դատապարտյալն է կյանքին վերջ տվել․ «ԱրմԼուր» Բացահայտվել են Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի մտադրություններըՄանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ Ուկրաինան նոր պաշտպանության փոխնախարարներ է նշանակելՊուտինի գործողությունները կորոշեն՝ ում կողմից կլինի Թրամփը․ AtlanticՍարսափելի դեպք․ շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱրցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը Ֆինլանդիայի նախագահը Պուտինին կոչ է արել դասեր քաղել իր սխալներիցՄիասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի․ Արագածոտնի մարզպետարանՄեդվեդևը խոսել է բազմաբևեռ աշխարհակարգի մասինՔննարկում արցախցիների վրանային շտաբում (տեսանյութ) Ինչ չափի վնաս են հասցրել Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները ԻսպանիայինՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել մաքսատուրքերի ճնշումից (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը․ ով է հանձնվել Ավստրիայի իրավասու մարմիններինՓի Դիդին ապշեցրել է բոլորին՝ հայտարարելով իր անմեղսունակության մասին Քաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԼկտի հայհոյանքներով աչքի ընկած թաղապետը խուսափում է մեկնաբանել իր վարքագիծը (տեսանյութ) Ծեծ կուզեն՝ ծեծ կստանան, եթե էդ ճանապարհով մեր հետ գնան․ Անի Խաչատրյան (տեսանյութ) Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ Ուկրաինային կոչ են արել չկրկնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի ճակատագիրըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանըՕրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըՀակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործիցՄեդվեդևը խոսել է Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են ԽնածախումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՀայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Ամենադիտված