Կրակոցներ Վանաձորում. ԲԿ է տեղափոխվել մի երիտասարդ
ԻրավունքԳիշերը Վանաձորում հնչած կրակոցների հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաև ոստիկանության լրատվության բաժնից, մանրամասնելով, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 00.15 Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին են ահազանգել՝ տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թվականին ծնված մի երիտասարդ:
«Գործը վարում է ՀՀ քնչական կոմիտեն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- փոխանցեցին ոստիկանությունից, այլ մանրամասներ չհաղորդելով: