18 տարեկան զինվորը չպետք է կանգնի առաջնագծում. Արման Վարդանյան (տեսանյութ)
ՔաղաքականԴեկտեմբերի 16-ին՝ «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հասարակություն-Բանակ-Պետություն» խորագրով:
«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշեց, որ պետք է գնանք բանակի հզորացման ուղղությամբ, նրա խոսքով, բանակի հզորացումը ոչ միայն բանակի ոգին է, այլ՝ դրան հավելյալ մնացյալ կոմպոնենտները:
Ըստ Արման Վարդանյանի՝ 18 տարեկան զինվորը չպետք է կանգնի առաջնագծում, ով չունի հմտություն, փորձ: Այդ կերպ վտանգի տակ է դրվում երիտասարդ զինվորի կյանքն ու առողջությունը:
«Մենք բանակում տեսնում ենք մահեր, որոնք բխում են անփութությունից, անփորձությունից, ներքին խնդիրներից, և ճիշտ չէ ամեն ինչը բարդել թշնամու վրա: Շատ կարևոր եմ համարում այս շրջանում անցումը՝ գոնե կիսապրոֆեսիոնալ բանակի, ովքեր անառիկ կպահեն մեր սահմանը: Կարևոր է, որպեսզի պրոֆեսիոնալների ջոկատը բարձր վարձատրվի, ունենա լավագույն կենսապայմանները, վստահ լինի՝ ինչպես ինքն է պաշտպանում հայրենիքը, այնպես էլ հայրենիքն է պաշտպանում իրեն: Այսօր, ցավոք սրտի, դա մենք չունենք»,- ասաց նա:
Արման Վարդանյանը նաև անհրաժեշտություն է տեսնում՝ ստեղծելու արագ արձագանքման ջոկատներ, որոնք թշնամու ծավալած գործողությունների ընթացքում արագ կարձագանքեն, կլինեն ամենաթեժ կետերում և տեղում ճիշտ լուծումներ կտան: