Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Միայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած «Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ) «Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Պարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ 

Լևոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հարցում փոխզիջման կոչ արեց

Քաղաքական

Ստորև ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրեսի 2 (20) համագումարի ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված.

«Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետեւանքների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավելորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։

Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռեւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։

* * *
Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջեւ դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, եւ այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։

Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միեւնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչեւ Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։

Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։

Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները Հայտնի են աշխարհի ամենաատելի երկրները (տեսանյութ)Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահՈւկրաինայում խոսել են Զելենսկու «վերջին օրվա» մասինՈւՂԻՂ․ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքումՂրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձըՀայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)
Ամենադիտված