Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Սառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Երկրաշարժ՝ Թուրքիայում Երեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր 

Եթե Սերժ Սարգսյանը տարածքային զիջումների գնա, հանձինս ՀԱԿ կուսակցության, կունենա վստահելի աջակից. Արման Մելիքյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: 

-Պարոն Մելիքյան, ինչպես հայտնի է, Եվրոպայում անկախական տրամադրությունները նոր թափ են ձեռք բերում: Մասնավորապես՝ իսպանական Կատալոնիան մտադրվել է առաջիկայում անկախության հանրաքվե իրականացնել, ինչը խոսում է կոնկրետ տենդենցների մասին: Ի՞նչ եք կարծում. այս գործընթացը, եթե իհարկե գտնի իր տրամաբանական շարունակությունը, որևիցե կերպ կանդրադառնա՞ արցախյան խնդրի վրա: Այսինքն՝ որոշակի տրամաբանություն կձևավորվի՞, աշխարհն այլ կերպ կնայի՞ իրավիճակին:

-Այս տեսանկյունից պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը բավական բարդ խնդիր ունեն լուծելու: Բանն այն է, որ 1993 թվականի նոյեմբերից սկսած, հայկական կողմերի որդեգրած քաղաքական մոտեցումների փոփոխության հետևանքով Ադրբեջանին հաջողվեց նենգափոխել խնդիրը և դրա՝ ներպետական, ներքին հակամարտություն լինելու ձևաչափը փոխարինել մեկ այլ՝ արդեն միջազգային զինված հակամարտության, Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի ձևաչափով: Անշուշտ, այս հարցում պաշտոնական Բաքուն ստացել է նաև որոշ ծանրակշիռ արտաքին դերակատարների քաղաքական և դիվանագիտական աջակցությունը, սակայն նշածս ձևախողման գործում ադրբեջանական իշխանությունների հաջողության պարագայում նաև մեր մեղքի բաժինն է մեծ: Այսօր, մոտ երկու տասնամյակի ընթացքում գերազանցապես Հայաստանի կողմից վարած անարդյունավետ քաղաքականության արդյունքում, միջազգային հարթակներում խնդիրը դիտարկվում է առավելապես որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի բռնազավթում, ինչը քաղաքական տեսանկյունից էապես նսեմացրել է Արցախի անկախությունը ճանաչելու պահանջը:

-Դուք տեսնո՞ւմ եք մեր արտաքին գերատեսչության մեղավորությունն այն բանում, որ մեզ այդպես էլ չի հաջողվում օգուտ քաղել համընդհանուր միտումներից ու մեր խնդիրն աշխարհին մատուցել այնպես, որպեսզի այն հստակ ընկալելի լինի:

-ՀՀ ԱԳՆ-ը որոշակիորեն պատասխանատու է ստեղծված իրավիճակի և մեր անվտանգությանը սպառնացող գործոնների ահագնացման համար, թեև, հանուն արդարության՝ անհրաժեշտ է ասել, որ այդ գերատեսչությունը ղեկավարվում է անմիջականորեն ՀՀ նախագահականից եկող հրահանգներով: Այնտեղ ենք հասել, որ կարելի է ասել, որ հակառակորդն ապրիլյան պատերազմից հետո ուժային գործողությունների դիմելու երկարաժամկետ «արտոնագիր» է ստացել:

-Ըստ ձեզ, երկակի ստանդարտների քաղաքականությունը որքանո՞վ է բնորոշ ժամանակակից աշխարհին և արդյոք նման մոտեցումը կարելի է արդարացված համարել մի պարագայում, երբ, դիցուք, արցախյան հարցում առկա է ճչացող անարդարության գործոնը:

-Արցախի պարագայում մեր իսկ քաղաքական պահվածքն ու դիվանագիտական մոտեցումներն են հանգեցրել մեր արմատական շահերի այսօրինակ անտեսման իրավիճակին: Շատ բան կփոխվի, եթե ՀՀ և ԼՂՀ իշխանությունները բանակցային նոր օրակարգ ձևավորելու նպատակ հետապնդող առարկայական քաղաքական քայլեր նախաձեռնեն:

-Ինչո՞վ է պայմանավորված որոշ քաղաքական ուժերի պարտվողական դիրքորոշումն արցախյան հարցում: Ինչպե՞ս եք գնահատում ԼՏՊ-ի ելույթն այս ամենի համատեքստում:

-Կարծում եմ, որ այդ ելույթի երկու հիմնական հասցեատերերն էին Ռուսաստանն ու Սերժ Սարգսյանը: Պարոն Տեր-Պետրոսյանը Կրեմլին տեղեկացրեց, որ լիովին պաշտպանում է հակամարտության կարգավորման ռուսական տարբերակը, ինչպիսին էլ որ այն լինի, իսկ պարոն Սերժ Սարգսյանին էլ հավաստիացնում է, որ եթե վերջինս տարածքային զիջումների գնա, ապա, հանձինս ՀԱԿ կուսակցության, կունենա վստահելի ու ջերմեռանդ աջակից ու պաշտպան, որն անգամ ավելի մեծ աջակցություն կցուցաբերի Սերժ Սարգսյանին, քան իր իսկ ղեկավարած ՀՀԿ «ոչմիթիզհողական» շարքային անդամները: Թերևս ՀԱԿ-ի վերնախավում հանգել են այն եզրակացությանը, որ այս կերպ խորհրդարան անցնելու իրենց հնարավորություններն էապես կմեծանան և չի բացառվում, որ այդ մոտեցումը կարող է արդյունավետ լինել առաջիկա ընտրությունների համատեքստում:

Ինչ վերաբերում է պարտվողականությանն, ապա պարոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կարգավորման հարցում իր և Սարգսյանի մոտեցումները նույնական են, ինչը կնշանակի, որ քննադատները ստիպված են լինելու ասել, որ պարտվողական է նաև Սերժ Սարգսյանի որդեգրած գիծը, մինչդեռ քաղաքական ուժերից և ոչ մեկը, անգամ առավել ազգայնական ու արմատական կուսակցությունները վերջինիս հասցեին նման մեղադրանք չեն հնչեցնում: Հնարամիտ և արդյունավետ քաղաքական հնարք է գործի դրված այս հարցում:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը
Ամենադիտված