Շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդի դիակ՝ վնասվածքների հետքերով (տեսանյութ)
ՀասարակությունԻնչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հունվարի 11-ին` ժամը 11:30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998 թվականին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը.