«Փաստ». Գյուղացիներին միլիոնավոր պարտք ունեցող «Վինարը» վաճառվել է
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
««Վինար» կոնյակի գործարանն արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ուզում վճարել քաղցրաշենցիների 185 միլիոն դրամի պարտքը: Գյուղացիները խայտառակ ֆինանսական վիճակում են հայտնվել: Անցյալ տարի հանձնած խաղողի գումարը դեռ ամբողջությամբ չեն ստացել:
«Փաստի» հարցմանը, թե «Վինար» ընկերությունը այս ընթացքում 40000 շիշ կոնյակ է արտահանել Չինաստան ու վաճառել, բայց գյուղացիների փողը չի տալիս, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ «Վինարի» նկատմամբ այդ հարցով քրեական գործ է հարուցվել:
«Փաստի» տվյալներով' «Վինար» գործարանն արդեն վաճառվել է:
70%–ի սեփականատերը Սանկտ Պետերբուրգում գրանցված «Դարվին» ընկերությունն է, իսկ 30%–ի սեփականատերը' ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):
Իսկ քաղցրաշենցիները դառնությամբ դեռ երկար կսպասեն իրենց փողերին»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: