Սպանություն Երևանի կենտրոնում. տան մուտքի մոտ հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի
ՀասարակությունՔիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 7 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Աստարյանի, Գոռ Ավագյանի և Վարդան Բադալյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները տան մուտքի մոտ հատակին հայտնաբերել են 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի դին:
Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: