Կար ցուցակ, որտեղ գրված էին մարդկանց անուն-ազգանունները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում կոնկրետ կուսակցությունում՝ ՀՅԴ-ում, մոտավորապես ինչ կապեր և ինչ հնարավորություններ ունի այդ մարդը և ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը։ Նույնիսկ միջնորդության հիմքերում առանցքային դեր էր զբաղեցնում այն հանգամանքը, թե անձը կուսակցության այսինչ ստորաբաժանամն ղեկավարը կամ ներկայացուցիչն է։ Փաստաբան Արսեն Բաբայանը ՀՅԴ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 18-ին շարունակել եմ շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում: Հանդիպումներ եմ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանց...
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2024թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր թիվը և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների թիվը»: Հիմնավորման մեջ նշված է, որ որ...
Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր, ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով, Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ։ Շնորհավորում ենք Վանիկ Երանոսյանին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթում հաջողություն նոր պաշտոնում։ Նրա բազմամ...