Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

«Նաիրիտ գործարան» համակարգող խմբի անդամները դիմում են վարչապետին

Տնտեսություն

Նաիրիտցիների համակարգող խումբը և քաղաքական ուժերը համատեղ դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Դիմումն ամբողջությամբ՝ ներկայացնում ենմք ստորև.

«Պարոն Վարչապետ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017 թվականի հունվարի 25-ին նշանակված «ՀԷՑ» ՓԲԸ-ի պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու դատական նիստը անհասկանալի պատճառով կայացել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Չիչոյանը միայնակ, առանց կողմերի մասնակցության կայացրել է որոշում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի փետրվարի 14-ին: Նախնական պարտատերերի ընդհանուր պահանջը կազմում է շուրջ 100 մլն. դոլլար, իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունը «ՀԷՑ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմում է ընդհամենը 2,5 մլն. դոլար:

Հաշվի առնելով Ձեր կողմից ղեկավարվող կառավարության հնարավորությունները, անկնալում ենք Ձեր օժանդակությունը Նաիրիտ գործարանի՝ որպես տնտեսության զարգացման համար քարշակ հանդիսացող ընկերության՝ այս իրավիճակից դուրս բերելու և վերստին վերաթողարկելու ակնկալիքով։ Կարծում ենք, որ Կառավարության որոշումը Նաիրիտի վերաբերյալ պայմանավորված է «փորձել զարգացնել երկրի տնտեսությունը, թե այն իսպառ մեռցնել» հայեցակարգի բնույթով։

Այսպիսով՝ առաջարկում ենք,

Հանձնարարել համապատասխան նախարարությանը բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

Այն հնարավորություն կտա ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» (գլուխ 8) 59 հոդվածի զ կետի համաձայն (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), կասեցնել սնանկության գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է պարտատերերի ժողովի կողմից կայացվի որոշում, ըստ որի գրանցված պարտատերերի պահանջները բավարարելու համար «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի որոշ մասը առանձնացվի (մեր մասնագետների ենթադրությամբ' հիմնականում կառանձնացվեն այն սարքավորումները, որոնք պարունակում են գունավոր և չժանգոտվող մետաղներ, իսկ նրանք տեղակայված են հիմնական արտադրություններում' ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի), ինչն էլ պատճառ կդառնա նույնիսկ ցանկության դեպքում Նաիրիտ գործարանի՝ որպես քլորոպրենային կաուչուկ արտադրող ընկերության վերականգնման անհնարինության (Հայաստանը մտնում է քլորոպրենային կաուչուկ արտադրող աշխարհի 5 պետությունների շարքը)՝ առաջարկում ենք պարտատերերի ժողովին Գործարանի առողջացման ծրագիրը ներկայացնել այնպիսի ձևակերպումներով, ինչը հնարավորություն չի տա սնանկության կառավարչին առանձնացնել Գործարանի հիմնական արտադրությունների գույքը օտարման և պարտատերերի պահանջները բավարարելու անվան տակ:

Պարոն Վարչապետ,

Ակնկալում ենք՝ երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու պայմաններից մեկը այս խնդիրների լուծման, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի կասեցման, ինչպես նաև հետագա ընթացքի չարգելակման համար կձեռնարկեք բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Բացի այդ, ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր ինժեների՝ լրատվամիջոցներից մեկին հայտնած տեղեկատվության՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված «Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման» հայտահրավերի շրջանակներում հունվարի 20-ի դրությամբ ներկայացվել է մասնակցության միայն մեկ հայտ EU-ASIA Bisiness Finance Center Holding-ի կողմից:

Ավելի վաղ, վերոնշյալ ֆինանսական հոլդինգի ներկայացուցչական կազմը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Ձեր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր առաջարկություններ ՀՀ տնտեսության զարգացման համար տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Ներկայացված ոլորտների մեջ է մտնում նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն:

Մենք տեղեկացված ենք, որ վերը նշված հոլդինգը հավանություն է տվել դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի տնտեսական մշտական հանձնաժողովին ներկայացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի «Վիճակի գնահատումը և վերագործարկման ու կայուն զարգացման հնարավորությունները» ծրագրին։ Հոլդինգը պատրաստակամություն է հայտնել նշված ներդրումների հարցով հանդիպումներ ունենալ համապատասխան գերատեսչությունների հետ և քննարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հնարավորությունները ու պայմանները:

Հաշվի առնելով սույն խնդրի հասարակական մեծ հնչեղությունը' նշված հարցերի կարգավորման, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա ճակատագրի լուծմանն օժանդակելու, դրանց հետ կապված հարցերի թափանցիկ և բաց լուսաբանման համար առաջարկում ենք՝ այդ աշխատանքներում ներգրավել նաև ներքոնշյալ կուսակցությունների կողմից առաջարկված համապատասխան մասնագետների և «Նաիրիտ գործարան» համակարգող խմբից ներկայացուցիչ' թվով ընդամենը 7 անդամ:

Հույս ենք հայտնում՝ ներկայացված առաջարկներին կտրվեն խելամիտ և արդարացի լուծումներ՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաև մեր կողմից առաջարկվող մարդկանց»,- գրված է դիմում է մեջ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված