Գլխի վնասվածք ստացած զինվորի վիճակում դրական տեղաշարժ չկա. հոսպիտալի պետ
ՀասարակությունՀունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանն, ով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխվել էր Երևան՝ Մուրացանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Մուրացանի հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ զինվորի վիճակն անփոփոխ է. «Նրա վիճակում փոփոխություն չկա: Դրական տեղաշարժ չկա»,- ասաց հոսպիտալի պետը:
Հիշեցնենք, որ զինծառայողը գանգուղեղի հատվածում էր վնասվածք ստացել և արհեստական շնչառական ապարատին է միացված:
Գուրգեն Սարգսյանը ծնունդով Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից է: