Նարեկ Սարգսյանը կքանդի Ֆիրդուսի շուկան
ՀասարակությունՖիրդուսի շուկան կքանդվի, իսկ արդեն տարվա երկրորդ կեսին կսկսեն իրականացվել շինարարական աշխատանքներ: Այս մասին այսօր «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ է լինելու բնակիչների և շուկայի ճակատագիրը, Նարեկ Սարգսյանն ասաց, որ քաղաքաշինության կոմիտեն չի զբաղվում բնակիչների փոխատուցումով, դրանով զբաղվում են կառավարության այլ օղակներ. «Որքանով ես եմ տիրապետում խնդրին, նախկինում բնակարանները կորցրած մարդկանց խնդրի լուծումը ընթացքի ավարտական փուլում է: Կառավարությունը կուտակային վճարման հիմունքներով բնակարաններ է ձեռք բերել, որոնք հատկացվում են այդ մարդկանց, և պայմանագրեր են կնքվում: Սակայն ինչ չափի և քանի տոկոս, ես չեմ կարող ասել»:
Առաջիկայում կսկսվեն Ֆիրդուսի շուկայի քանդման աշխատանքները: Այնտեղ առևտրային գործունեությամբ զբաղվողներին այլ տարածք կտրամադրվի, թե ոչ հարցին ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում է քաղաքապետարանը: