Գագիկ Ծառուկյանը ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ:
«Հուզված եմ վստահության համար: Գագիկ Ծառուկյանը քայլեր է կատարում ոչ պաշտոնի, ոչ էլ դիրքի համար: Դրա համար էլ Աստված նրա առջև դռները բացել է»,- ելույթի ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ քայլ առ քայլ պետք է հասնել երկրի զարգացմանը:
Համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: