Արգամ Աբրահամյանը` ԲՀԿ-ի համագումարին
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարին մասնակցում է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
Արգամ Աբրահամյանը հնարավոր համարեց իր առաջադրումը՝ «Ծառուկյան» դաշինքով:
Արգամ Աբրահամյանը խոստացավ իր հետ կապված բոլոր հարցերի պատասխանները տալ մեկ շաբաթից, այլ մանրամասներ չհայտարարելով:
Նշենք, որ համագումարի մասնակիցների մեջ է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: