Լապշինը Բաքվում բուժզննություն է անցել
ԱշխարհԲելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բժշկական զննություն է անցել Բաքվի քննչական մեկուսարանում: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը:
«Բաքվում Իսրայելի հյուպատոսն այսօր այցելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին քննչական մեկուսարանում: Նա բուժզննություն է անցել»,- ասված է Իսրայելի դեսպանության հաղորդագրության մեջ:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: