Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները (լուսանկարներ) Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post 

Սա կարելի է կոչել իրավական սանձարձակություն. փաստաբանին չեն թողնում տեսակցել Վահան Շիրխանյանի հետ

Հասարակություն

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբանին մերժել են հանդիպել պաշտպանյալի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահան Շիրխանյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանը:

«Նախկինում ես ասել եմ, որ պարոն Շիրխանյանի հետ հարազատների հանդիպումները և հեռախոսազրույցներն արգելվել էին: Կապը արտաքին աշխարհի հետ՝ մնացել էր միայն իմ միջոցով, սակայն շաբաթ օրը հերթական անգամ ցանկացա տեսակցել պարոն Շիրխանյանի հետ, բայց ինձ գրավոր մերժեցին: Կարելի է ասել, որ նա կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ սեփական պաշտպանի հետ արգելել տեսակցությունը՝ աննախադեպ երևույթ է և չի լսել ինքը, որ Հայաստանում որևէ մեկի հետ նման դեպք եղած լինի:

Փաստաբանն ընդգծեց, որ փետրվարի 11-ից չի կարողանում տեսակցել Վահան Շիրխանյանի հետ: Գրություն են տվել, որտեղ գրված է, որ Վահան Շիրխանյանը չի ցանկացել դուրս գալ իր խցից և ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ. «Նա արդեն վեց ամիս է՝ ինքնուրույն չի կարողացել գալ տեսակցության, միշտ օգնել են իրեն՝ թևատակերից բռնած: Հիմա իրավիճակը փոխվել է և արդեն չեն էլ ուզում օգնել, որպեսզի գա ինձ հետ տեսակցելու»:

Հայկ Ալումյանը նշեց, որ առաջարկել է քրեակատարողական հիմնարկին՝ թույլ տալ, որպեսզի ինքը գնա իր պաշտպանյալի մոտ, սակայն կրկին մերժում է ստացել: Խնդրել է՝ գոնե Վահան Շիրխանյանին փոխանցել նրա գործի հետ կապված փաստաթուղթը, որը ստացել են եվրոպական դատարանից, ի պատասխան՝ ստացել է մերժում. «Սա արդեն կարելի է կոչել իրավական սանձարձակություն: Այս սանձարձակությունը միգուցե կապված է այն բանի հետ, որ Եվրոպական դատարանից Հայաստանի Հանրապետությունը Վահան Շիրխանյանի գործի հետ կապված ստացել է հինգ տարբեր հարցեր, որոնց պետք է պատասխանի սեղմ ժամկետում՝ մինչև փետրվարի 22-ը»:

Փաստաբանը նշեց, որ այդ բոլոր հարցերը վերաբերում են Շիրխանյանի առողջական վիճակին, նրան ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև՝ ինչ հիմքերով է պետությունն ուզում նրան տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են արգելել փաստաբանին՝ տեսնել իր պաշտպանյալին, Հայկ Ալումյանը պատասխանեց.

«Մերժման պատրվակը եղել է այն, որ դա արգելված գոտի է, որտեղ մուտքը արգելված է, քանի որի այդ խցում կան նաև այլ մարդիկ»:

Ըստ իրավապաշտպանի՝ պատճառը խորքային է՝ փորձում են կոտրել Վահան Շիրխանյանի դիմադրությունը և ընկճել հոգեբանորեն, ինչը, սակայն, չի հաջողվում:

Հայկ Ալումյանի խոսքով՝ ակնկալիքներ այս դատական նիստից՝ չունեն, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս հերթական անգամ ներկայանալ դատարան. «Հերթական անգամ ասելու են, որ հնարավորություն չունեն պատգարակով նրան տեղափոխել դատարան: Այս վիճակից ես, ելք՝ առայժմ չեմ տեսնում: Անգամ դատարանի պահանջով նրա բժշկական փաստաթղթերը չեն ներկայացվում, իսկ առանց դրանց, ինչպես հայտարարեց դատարանը, չի կարողանում պարզել՝ պարոն Շիրխանյանի վիճակն իրականում թույլ չի՞ տալիս նրան ներկայանալ դատարան, թե՞ դա այլ բաների հետ է կապված: Բժշկական փաստաթղթերը քրեակատարողական հիմնարկը չի տալիս: Այս իրավիճակից միակ ելքը մնում է Եվրոպական դատարանը և, բարեբախտաբար, անցել ենք գործի»:

Նշենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները (լուսանկարներ)Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. ՄիրզոյանՌուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին
Ամենադիտված