Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

«Նաիրիտ»-ի ճակատագիրը որոշվեց (տեսանյութ, լուսանկարներ)

Տնտեսություն

ԼՈւՐԵՐ.comարդեն տեղեկացրել էր, որ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը, որով էլ կորոշվի «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը. կամ կվերագործարկվի, կամ կտանեն վերջնական կործանման։ 

Ինչպես դատարանից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, ժողովի ժամանակ ձևավորվեց պարտատերերի խորհուրդ, որում ընդգրկվեցին հինգ խոշոր պարտատերերը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը (մոտ 11 մլրդ դրամ), Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն (10 մլրդ), «Գազպրոմ Ամենիա»-ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն (22 մլրդ 822 մլն)  և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն (6մլրդ): Մնացած պարտատերերը չընդգրկվեցին խորհրդում, որովհետև պարտքի չափը խոշոր չէր: Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ 292 պարտատերերից, դատարանի որոշմամբ՝ առաջին ժողովին ներկայացել ու գրանցվել է 10 պարտատեր:

Ասատրյանի տեղեկացմամբ՝ «Նաիրիտ» գործարանում ներկայում ընթանում են գույքագրման աշխատանքներ, ձևավորվել է հանձնաժողով: «Սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չի ներկայացվել, ընկերության նկատմամբ պետք է սկսվի օտարման գործընթաց»,- ասաց նա: 

«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով ևս պարտատերերից էր, սակայն չընդգրկվեց խորհրդի կազմում, քանի որ պարտքի չափը խոշոր չէր, իր խոսքում փաստեց՝ առղջացման ծրագիր չի ներկայացվել, իսկ պարտատերերի ժողովից հետո, ըստ օրենքի, այլևս հնարավոր չէ առողջացման ծրագիր ներկայացնել: Հետևաբար՝ գործարանը գնում է լուծարման: 

Սնանկության կառավարիչն էլ իր հերթին նշեց, որ գործարանը կարող է առողջանալ նույնիսկ լուծարման գործընթաց սկսելուց հետո. «Լուծարման գործընթացը չի կարող ամբողջ գործընթացների վերջը համարվել: Ընկերությունը կարող է առողջանալ, ոչ թե առողջացման ծրագիր ներկայացվել, անգամ լուծարման գործընթացի սկսումից հետո»,- ասաց Կարեն Ասատրյանը: Ի դեպ՝ վերջինս հենց ժողովի սկզբից էլ շահագրգռված չէր, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեին գործընթացը՝ պատճառաբանելով, որ հնարավոր է՝ քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք լուսաբանման ենթակա չեն: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս ժողովը վերջնական որոշեց գործարանի ճակատագիրը, ասաց. «Ես այդպես եմ մտածում»: Իրենց հետագա քայլերի մասով՝ դատարանում հավաքված նաիրիտցիներն ասացին՝ պայքարելու են մինչև վերջ: 

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը և ՀՀ գործող կուսակցությունները, ովքեր մտահոգ են գործարանի հետագա ճակատագրով, 2017 թվականի փետրվարի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկ-նամակ են ներկայացրել, որով առաջարկել են վարչապետին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

Սակայն Կառավարությունից նրանց նամակն ուղարկվել էր Էներգետիկայի նախարարություն, այնտեղից էլ՝ գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին: 

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան


 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված