«Ժամանակ». Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում հարվածել է Օսկանյանին
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաեւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլեւ ներանձնային: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:
Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:
Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը եւ տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թեւանյանի հետ նույն տարածքում գտնվել:
Նկատենք, որ Թեւանյանը երեկ ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: