Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան 

Նախարարին կձերբակալե՞ն

Վերլուծական

Դատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջ հետզհետե թեժացող աղմուկից, որ, պետք է նկատել, միանգամայն օբյեկտիվ հիմքերի վրա է գոյանում, Արտեմ Ասատրյանին ապագայում լավ օրեր չեն սպասվում. եկել է հատուցման ժամանակը:

Ասում են՝ Ասատրյանի գերատեսչությունում հատկապես վերջին շրջանում ողջ թափով ստուգումներ են ընթանում, որոնց արդյունքում հաջողվել է «ջրի երես դուրս բերել» չափազանց խոսուն ու ցցուն խախտումներ, որոնք բազմաթիվ թելերով գնում-հասնում են նախարար Ասատրյանին: Թե ինչով է պայմանավորված Ասատրյանի գերատեսչության նկատմամբ որոշ մարմինների կողմից դրսևորվող հետաքրքրասիրությունը, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, բայց, որ այդպիսի ուշադրության կարիք նախարարությունը վաղուց էր զգում, անհերքելի իրողություն է. բացահայտված փաստերն, իրոք որ ցցուն կերպով ցույց են տալիս այն բոլոր թերացումներն ու չարաշահումները, որ տարիներ ի վեր բնորոշ է եղել այս համակարգին՝ ծայրից ծայր:

Իսկ բացահայտված դեպքերն, ինչ խոսք, բազմաբնույթ են՝ սկսած տարրական կոռուպցիոն դրսևորումներից մինչև ամենաստոր թալան ամենախոցելի խավերից: Թվենք դրանցից մի քանիսը՝ 2016թ-ին ԱԱԾ կողմից այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմի բացահայտում, 2017թ-ին դատախազությունում նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված ճչացող փաստերի վերաբերյալ քրեական գործի հարուցում: Իսկ ահա վերջերս էլ քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: Մի խոսքով՝ հարուցված քրեական գործերի պակաս այս նախարարությունը չի զգում:

Այն, որ Հայաստանի պետական կառավարման ողջ համակարգը խորապես վարակված է «կոռուպցիա» կոչվող ախտով, հայտնի էր ի սկզբանե. այս ճշմարտությամբ ոչ ոքի այսօր անակնկալի չես բերի: Բայց որ բանը կհասներ սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ անխնա թալանին, քչերը կարող էին երևակայել. Ասատրյանի իմացությամբ ու անմիջական թողտվությամբ տեղի ունեցած կոռուպցիոն դրսևորումները ոչ միայն օրենքի տառի խախտում են, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ընդգծված անբարոյական, քանի որ թալանը տեղի է ունենում մի կառույցում, որն ի սկզբանե կոչված է կարիքավորների մասին հոգ տանելուն, նրանց խնամելուն, այնինչ ճիշտ հակառակ պատկերի են ականատես դառնում:

Այնպես որ՝ դատելով ամենայնից, դատելով նախարարության շուրջ օրըստօրե է՛լ ավելի մեծ ռեզոնանս ստացող աղմուկից՝ կարելի է ենթադրել, և դա, ըստ էության, անվիճարկելի է, որ առաջինն, ով ներկա կառավարությունում ստիպված կլինի հրաժեշտ տալ իր նախարարական պաշտոնին, Ասատրյանն է լինելու, ու դեռ պետք է ուրախանա, եթե հաջողվի այդքանով գլուխը պրծացնել. այս տարիների ընթացքում այնքան է հասցրել մեղանչել սեփական խղճի առաջ, որ աթոռի կորստով փոխհատուցելն իսկական արքայություն կլիներ իր համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին
Ամենադիտված