97 բացակա. ԱԺ նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով
ՔաղաքականԱզգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը դեռևս չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով:
Նիստի մեկնարկին գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստը երեք ժամով հետաձգվում է: «Այս պահին քվորում չկա, ուստի նիստը հետաձգվում է: Եթե երեք ժամվա ընթացքում չկարողանանք քվորում ապահովել, նիստը չի կայանա»,- հայտարարեց Սահակյանը:
Ազգային ժողովում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պաստգամավորների ընդհանուր թվի կեսի ներկայությունը: Այսինքն, ՀՀ ԱԺ-ում քվորում ապահովելու համար պետք է ներկա լինի առնվազն 66 պատգամավոր: