Դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն. մեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ մարտի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել են Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանի դին։
Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնել է, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք, իսկ ավելի մանրամասն դիակի փորձաքննություն անցկացնելու համար նշանակլել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, կպարզվի մի շարք փորձաքննություններ ու նախաքննություն կատարելուց հետո։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: