Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Սառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Երկրաշարժ՝ Թուրքիայում Երեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր 

ՊԵԿ-ի դիմակը պատռվեց...

Վերլուծական

Այն, որ Հայաստանում գործնականում երբևիցե չեն անցկացվել ընտրություններ՝ առանց իշխանությունների կողմից վարչաֆինանսական լծակների կոպիտ կիրառման, ցավալի, բայց անհերքելի իրողություն է: Թե ինչով է պայմանավորված այս երևույթն, առավել քան պարզ է, հասկանալի. առանց վարչական լծակների բիրտ կիրառման իշխող կուսակցության, ինչպես էլ այդ իշխող կուսակցությունը կոչվի, վերարտադրվելն ուղղակի անհնար է: Երկրում երբեք էլ դրախտային պայմաններ չեն եղել, ու միանգամայն բնական է, որ որպես ծանրագույն սոցիալական վիճակի հիմնական պատասխանատու հանրության մոտ ընկալվում է հենց իշխող կուսակցությունը:

Մամուլում հստակ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Հանրապետականի համար ձայներ «քերելու» գործին է միացել նաև ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ-ը, ու հիմա ողջ հանրապետությունով մեկ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին կոնկրետ հրահանգվում է նախապատրաստական միջոցառումներ ձեռնարկել հառաջս ապրիլի 2-ի. հարկային ստորաբաժանումների տնօրենները բոլոր աշխատակիցներին հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների, հարազատների ընտանիքների անձնագրերի տվյալները բերել-ներկայացնել ՊԵԿ:

Ցանկացած մեկն, ով համարձակություն է ունենում հակաճառել կամ ինքնաարտահայտվել ոչ հօգուտ ՀՀԿ-ի, ստիպում են ազատման դիմում գրել: Ավելին՝ ՊԵԿ ղեկավարությունն իր աշխատակիցներին յուրաքանչյուր ընտրատարածքում մատնացույց է անում նաև ՀՀԿ այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել:

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է այս ամենը, տեղի ունեցող այս յուրատեսակ տեռորը տեղավորվել ՊԵԿ-ի այն հանրային իմիջի շրջանակներում, որ փորձում են ամեն գնով ստեղծել այս կառույցի շուրջ՝ ջանալով հասարակությանը համոզել, թե իբր՝ հարկայինն այլևս նախկինը չէ, փոխվել է ու դեռ շարունակելու է բարեփոխվել: Ակնհայտ է, չէ՞, որ առաջադիմության օրրան հանդիսացող կառույցում չեն կարող նմանատիպ երևույթներ տեղ գտնել:

Հետևաբար՝ այս ամենը գեթ մեկ բանի մասին կարող է վկայել. ոչ մի իրական փոփոխություն էլ ՊԵԿ-ում տեղի չի ունեցել, իսկ այն բոլոր միջոցառումները, որոնք անցկացվում են ի տես բոլորի, ընդամենը մեկ նպատակ ունեն՝ դրական ֆոն ապահովել ընտրություններին ու ստիպել միամիտների հավատալու, թե վաղն ամեն բան այլ է լինելու, թե իբր՝ երկրում ողջ թափով բարեփոխումներ են ընթանում, ու եթե ժողովուրդը վստահության քվե տա իշխողներին, ապա այդ բարեփոխումների շարունակականությունը կերաշխավորվի:

Ցավոք, այս ամենը մեկ բան է փաստում՝ ոչ մի իրական ցանկություն՝ ինչ-որ բան փոխելու այս երկրում, իշխանավորները չունեն: Այն համակարգը, որ ներկայումս գործում է Հայաստանում, լիովին բավարարում է իշխող կուսակցության քաղաքական պահանջմունքներին ու երաշխավորում դրա վերարտադրությունը. մնացածը լոկ շոու է, ուրիշ ոչինչ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը
Ամենադիտված