Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

«Հաց բերողին» մահվան դատապարտած դատավորն ու նրա մյուս զոհերը

Հասարակություն

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գունդ «Սասնա ծռերի» անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը» այլևս մեզ հետ չէ: Նա երեկ մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարդկային անտարբերության հետևանքով: 

Դեռևս փետրվարին, երբ «Հաց բերողին» երկրորդ անգամ կալանավորեցին, նա իր ձեռքով նամակ էր գրել և տեղեկացրել՝ իր առողջական վիճակի հետագա վատթարացման համար մեղավոր ճանաչել ՀՔԾ քննիչ Հակոբյանին և Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, ով երկրորդ անգամ կալանավորման որոշում էր կայացրել՝ հաշվի չառնելով Արթուր Սարգսյանի հիվանդությունները և առողջական վատ վիճակը, որի մասին մամուլն ու Սարգսյանի փաստաբաններն ամեն օր հայտարարում էին: Ի դեպ՝ Արթուր Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել էր, երբ ՀՔԾ-ից հերթական ծանուցումն էր ստացել՝ հարցաքննության ներկայանալու համար: 

ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է դատավոր Մկրտչյանի մասին կենսագրական մի քանի դրվագներ: Եվ այսպես՝ դատավոր Արթուր Մկրտչյանը նախկինում աշխատել է որպես քննիչ, ապա՝ դատախազ, որից հետո կտրուկ փոխել է ուղղությունը՝ նշանակվելով դատավոր: Այդ պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո նա աչքի է ընկել բավականին աղմկահարույց գործերով կողմնակալ որոշումներ կայացնելով: 

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի և «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի՝ տարիներ առաջ կատարած հրապարակումների համաձայն՝ նույն դատարանում այս դատավորի կողմից քննվել է 2010 թվականին ձերբակալված, 4 ավազակային հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող, այն ժամանակ՝ անչափահաս Արմեն Մարտիրոսյանի գործով դատական նիստը, ում մեղադրում են Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի հետ 2009 թվականին կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: Նիստերը ուղեկցվել են բավական լարված պահերով: Մարտիրոսյանը հենց դատարանի դահլիճում ինքնասպանության փորձ է կատարել՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը դատարանի կողմնակալ վերաբերմունքի դեմ: 

2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փսստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Այս գործը ևս քննել է Արթուր Մկրտչյանը, ով Փոստանջյանին ազատազրկման դատապարտել՝ առանց դրա համար պատշաճ հիմնավորման առկայության: Հաշվի չի առնվել այն, որ Փոստանջյանը, պատահականորեն իմանալով քրեական գործի հարուցման մասին, անձամբ է ներկայացել հարցաքննության և որ իր խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխա: Դատարանն անտեսել է նաև ներկայացված գրավի միջնորդությունն ու ԱԺ պատգամավորների կողմից տրված երաշխավորագրերը: 

Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քննված աղմկահարույց գործերից է եղել մայիսի 12-ին, Կոմիտասի պողոտայում՝ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված քրեական գործը:

Սկզբում սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն՝ Արսեն Ահարոնյանին, և այդ մեղադրանքով էլ քրեական գործն ուղարկվել էր դատարան: Համաձայն փաստաբան Գայանե Խաչատրյանի, դատաքննության ընթացքում դատավոր Մկրտչյանն իրավունքի շահերը պաշտպանելու փոխարեն՝ հանդես էր գալիս մեղադրողի կողմից, Վռամ Բաղդասարյանի դեմ ցուցմունք տվողներին հուշում էր պատասխանները կամ ուղղորդող հարցեր էր տալիս, մերժում էր պաշտպանական կողմի միջնորդությունները: Դատավորը Վռամ Բաղդասարյանին 14 տարվա ազատազրկման դատապարտեց:

Դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ բազմաթիվ գործեր են քննվել, որոնց վերջնական արդյունքը հարուցել է շատերի զայրույթը: Այս դատավորը հայտնի է իր կողմնակալ ու ոչ անաչառ որոշումներով, որոնք շատերի ճակատագրերն են կործանել: 

Ի դեպ՝ 2012 թվականին «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանը հենց այդ դատավորների ցանկում էր: Թերևս այսքանը: Իհարկե, հույս ունենք, որ «Հաց բերողի» գործով բոլոր մեղավոր կողմերը, ովքեր անգործության են մատնված եղել,  այդ թվում՝ դատավոր Մկրտչյանը, պատասխանատվության կենթարկվեն: 

Արթուր Սարգսյանի հոգեհանգստի օրը դեռևս որոշված չէ, քանի որ վերջինիս փաստաբանները պահանջել են ստեղծել հանձնաժողով և դիահերձումն իրականացնել այդ հանձնաժողովի ներկայությամբ:

Հաց բերողի նամակը

 Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված