ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութ Դատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ցավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան 

Լույսն՝ ընդդեմ խավարի. ում զոհը դարձավ «Հաց բերողը»

Իրավունք

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գունդ «Սասնա ծռերի» անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», երկրորդ անգամ երկամսյա կալանքի դատապարտվելուց հետո «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նամակ էր գրել՝ հայտարարելով՝ իր առողջության հետագա վատթարացման համար մեղավոր ճանաչել ՀՔԾ քննիչ, Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանին և Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, ովքեր, հաշվի չառնելով Սարգսյանի առողջական վատ վիճակը, կալանավորեցին վերջինիս՝ դատապարտելով դանդաղ մահվան: 

Առանձին հրապարակումով անդրադարձել ենք դատավոր Մկրտչյանին և նրա աղմկահարույց գործերից մի քանիսին, որոնց ելքը եղել է կողմնակալ դատավճիռը: Այժմ ներկայացնում ենք կենսագրական մի քանի դրվագ՝ ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի մասին, ում ևս «Հաց բերողը» մեղադրում էր իր առողջական վիճակի վատթարացման համար: Քննիչ Հակոբյանը մասնագիտական գործունեությունը սկսել է 1992-ից՝ ոստիկանության համակարգում: Եղել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, Հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ, զբաղեցրել է մի շարք պաշտոններ ՀՔԾ-ում, 2014թ. մինչ օրս ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների վարչության պետի տեղակալն է: Ամուսնացած է, ունի 2 երեխա: 

Շուրջ 5 ամիս Արթուր Սարգսյանի պաշտպանները պայքարում էին, որպեսզի նրան ազատ արձակեն. առողջական խնդիրները լուրջ էին: 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ գործը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը որոշում կայացրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել ստորագրությամբ չհեռանալով՝ հիմք ընդունելով Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը պատժի հետ անհամատեղելի էր: Այս լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց հասարակության, Սարգսյանի ընկերների, հարազատների կողմից:

Բայց դա երկար չտևեց: 2017 թվականի փետրվարի 9-ին, վերը հիշատակված քննիչ Հակոբյանը ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ ներկայանալու հարցաքննության: Վերջինս պատասխանել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ: Քննիչն էլ, միգուցե, նեղվելով այդ փաստից, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արթուր Սարգսյանին երկու ամսով կալանավորելու համար: Դե, իսկ տխրահռչակ դատավոր Արթուր Մկրտչյանն էլ, սրտի մեծ ուրախությամբ, բավարարել է քննիչի որոշումը: ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պայմանները:

Դրանից հետո Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարում՝ իրեն ապօրինի կալանավորելու դեմ բողոքն արտահայտելու համար, ինչից հետո առողջական վիճակն ավելի է վատանում, տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվում: 

Ակնհայտ է, որ քննիչն ու դատավորը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել: Նրանք, իմանալով, որ Արթուր Սարգսյանը կալանքի հետ ոչ համատեղելի հիվանդություն ունի, որի պատճառով առաջին անգամ փոփոխվել էր խափանման միջոցը, կրկին կալանավորում են նրան, այդպիսով, ըստ էության, նրան դատապարտելով մահվան: Հացադուլը, որին Սարգսյանին դրդել էին քննիչն ու դատավորը, ճակատագրական եղավ: Պետք չէ լինել պրոֆեսիոնալ իրավաբան կամ բժիշկ, հասկանալու համար, որ քաղաքացի Արթուր Սարգսյանը լուրջ հիվանդություններ ուներ, նրա նկատմամբ պետք էր ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերել, և, վերջիվերջո, նա հանցագործ չէր, ում ազատության մեջ գտնվելը կարող էր վտանգ սպառնալ հասարակությանը: 

Մեկ խոսքով ասած՝ Արթուր Սարգսյանը դարձավ ՀՀ իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Արդարադատության նախարարության, կոռումպացված դատական համակարգի զոհը: Սա ևս մեկ անգամ ցույց տվեց ՀՀ իրավապահ համակարգի իրական դեմքը: Իրավապահ համակարգ, որի համար սեփական երկրի քաղաքացու կյանքը գրոշի արժեք չունեցավ:

Ննջիր խաղաղությամբ, «Հաց բերող»...

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի
Ամենադիտված