Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտ Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան Ղուկասյան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցություն Քասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-ն Պետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ Միրզոյան ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. Մամիջանյան Մենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն 

Ի՞նչ անակնկալներ են սպասվում...

Վերլուծական

Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ օրվա իշխանությունները մշտապես ունեցել են հետընտրական զարգացումների սեփական սցենարները, որոնք հաջողվել է անշեղորեն իրականացնել: Հետընտրական պրոցեսները, որպես կանոն, տեղավորվել են իշխանությունների սահմանած տրամաբանության շրջանակներում: Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծ է անակնկալների հավանականությունը, և դա առաջին հերթին վերաբերվում է հենց իշխանական թևին:

Մեր երկրում խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել այն առանձնահատկությամբ, որ դրանց ընթացքում երբեք չի կուտակվել հետընտրական թեժ զարգացման էներգիա: Բայց մինչ այս՝ խորհրդարանական ընտրություններն ունեցել են զուգահեռ նախագահական ընտրություն, որտեղ էլ էներգիան կուտակվել է: Այժմ նախագահական ընտրություն այլևս չկա: Սակայն հանրության շրջանում արդեն իսկ կա այն գիտակցումը, որ այլևս հենց խորհրդարանական ընտրությունն է միակը, երբ հասարակությունն անմիջականորեն հնարավորություն է ստանում գնալ իշխանություն ձևավորելու փորձի, այլ փորձ՝ նախագահական ընտրությունների տեսքով, չի լինելու: Այս տեսանկյունից մեծանում է այս ընտրությունների հանդեպ հասարակական հետաքրքրության աստիճանը:

Դա իր հերթին հանգեցնում է քվեատուփին մոտենալուց առաջ առավել լուրջ և խորքային մտորումների անհրաժեշտության: Իրավիճակը փոխվել է ոչ միայն հասարակական, այլ նաև քաղաքական դաշտում: Դաշտում արդեն իսկ տեսանելի են ուժեր, որոնք կարող են հանդես գալ իբրև իրական այլընտրանք: Կլինեն այս ընտրություններում անակնկալներ, թե՝ ոչ,  կախված է լինելու նաև նրանից, թե ընտրությանը մասնակից, կամ էլ թեկուզ կողքից զուգահեռ պրոցեսներ տանող թիմերն ու խմբերը ինչպիսի արդյունավետությամբ են աշխատելու իրենց դաշտերում:

Այսօր ավելի, քան երբևէ՝ մեծ է նախապես սահմանված սցենարներից, ծրագրերից շեղվելու հավանականությունը: Պատճառները ոչ միայն ընդդիմադիր դաշտի քիչ թե շատ կայացումն է, այլ նաև՝ որ Հայաստանի անկախության այս տարիների ընթացքում առաջին անգամ՝ իշխանությունը խորհրդարանական ընտրության է մոտենում բավական երկփեղկված վիճակով, բացի այդ՝ ավելանում են նաև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու մեր ներքաղաքական զարգացումների նկատմամբ արտաքին աննախադեպ ուշադրությունն՝ Արևմուտքից: Չնայած ադմինիստրատիվ ռեսուրսի, որն ավանդաբար գործի է դրվում ընտրությունների նախօրեին, այսօր այն նույնպես չի կարող երաշխավոր հանդիսանալ ընտրություններում վերջնական հաղթանակի համար:

Հետևաբար, ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները կարող են ստիպված լինել վերանայել իրենց համար նախապես բազային համարվող գործողությունների տարբերակները: Նախընտրական գործընթացներում մեկ բան խիստ ակնհայտ է՝ վարկանիշային կոչված ընտրակարգը ոչ միայն անհասկանալի միքս է, այլև բավականին լուրջ խութեր ունի, ինչը նույնպես կամա թե ակամա՝ խառնում է իշխանությունների խաղաքարտերը և կարող է ստիպել վերանայել գործողությունների հնարավոր տարբերակները: Ինչ խոսք, հետընտրական դետոնատոր՝ վարկանիշային ընտրակարգը ունի, չնայած երբեք լուրջ զարգացումների հիմք չի դառնա, բայց «օգնել, որ շահագրգիռները տաքացնեն դրա վրա իրենց ձեռքերը, ինչպես և տաքացրին այս օրերին, բացառել պետք չէ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի ԼեոնովիչըՀնդկաստանը խարխլել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին սպառազինելու հարցում․ Reuters Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՀԱՄԱՍ-ը դժգոհ է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկիցՊենտագոնի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով․ PoliticoԿովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)Ուկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովՀայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ ՄիրզոյանՍերբիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցնում է իմաստը․ Սերբիայի նախարարԱՄՆ-ը չի աջակցում Եվրոպայի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու ցանկությանը․ EconomistԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանInstagram-ը և Facebook-ն այլևս սոցիալական ցանցեր չեն․ Business InsiderՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաստանի հետ առևտուրը․ WSJՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցությունՔասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նՊետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ ՄիրզոյանԹրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանՄենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու ՓարիզԱշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ ԼավրովՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրըՖիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՎարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Ինչպես են փղերը երկրաշարժի ժամանակ պաշտպանում միակ ձագին (տեսանյութ)Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ ՍարգսյանինԳյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին
Ամենադիտված